Պորտուգալիա — Ֆրանսիա. Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

23:00, 10 հլս 2016
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс» օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության եզրափակիչ Պորտուգալիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ: 

https://youtu.be/rfkt8k-AQyo

Բոլորին ողջույն: Հրաժեշտի ողջույն` Եվրոպայի առաջնությանը մնացել է ընդամենը մեկ հանդիպում, որքան էլ դա ցավալի է, բայց ինչ անել: Շատ չենք հուսահատվում, քանզի Եվրոյի եզրափակչից հետո արդեն հաջորդ օրը մեզ սպասվում է Ֆուտբոլային ազգային լիգայի` ՖԱԼ-ի մրցաշրջանի մեկնարկը: Վերջապես մենք իսկական ֆուտբոլը կվայելենք, իսկ դեռևս խոսում ենք Պորտուգալիա — Ֆրանսիա «անհասկանալի» խաղի մասին:

Ի՞նչ կարելի է ասել Ֆրանսիայի մասին: Եթե անկեղծ, ապա հիասթափեցրեց, եթե չվերցնենք գերմանացիների հետ կիսաեզրափակչի առաջին 7 րոպեները: Այնուհետև ինչ կատարվեց դաշտում, ընդհուպ մինչև 46-րդ րոպեն… ֆրանսիացիներին ցավալի էր տեսնել: Առաջին հերթին նրանց խաղը դաշտի կենտրոնում: Նրանց կիսապաշտպանությունը «մեղք» էր թվում: Այո՜, այնտեղ խաղում են Պոգբան, Մատուիդին, որոնց ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 150 մլն եվրո, իսկ հնարավոր է` նույնիսկ ֆունտ, բայց գնդակ խլելը երկուսի մոտ էլ գլխավոր հատկությունը չի համարվում: Մենք բոլորս կարող էինք դրանում համոզվել, թե ինչպես էր Կրոսը միայնակ անցնում դաշտի կեսը և անում այն, ինչ ցանկանում էր:

Հասկանալի է, որ Ֆրանսիային չէր բավականացնում մաքուր խանգարող, որը համարվում է Կանտեն: Կարծում եմ, որ Պորտուգալիայի դեմ խաղում, թիմ, որը հենց միտված է հակագրոհային խաղին, ունի Սանչեշի, Ժոաու Մարիուի, Ադրիենի պես վտանգավոր խաղացողներ` մեկը ունի ուժ և արագությունը, մյուսը` կտրուկություն և տեխնիկա, երրորդը` խելք, պետք է խաղալ զգույշ: Այդպիսի խաղացողների դեմ, որոնք չեն ցանկանում տիրել գնդակին, այլ ուզում են այն տալ մրցակցին և նրան բռնել սխալի վրա և դիմել հակագրոհների, այդպիսի թիմերի հետ խաղալ այնպես, ինչպես Ֆրանսիան խաղաց գերմանացիների դեմ, մահացու է: Կարծում եմ` Դեշամը դա հասկանում է և այս խաղում Կանտեին դուրս կբերի: Ու՞մ նա կփոխարինի: Եթե անկեղծ, ապա ես կազմից կհանեի Պայետին: Այո, դեռ վերջերս նա մրցաշարի լավագույն խաղացողի հավակնորդ էր, բայց ինձ թվում է, որ արդեն չի դիմանում, կարող է ֆիզիկապես, բայց ավելի շուտ հոգեբանորեն, այն ճնշումը, որը նրա վրա կա: Ըստ էության, չգիտես որտեղից մի մարդ նախորդ տարվա օգոստոսից փայլում է, կարիերայի լավագույն ֆուտբոլն է ցուցադրում, իր համեստ ուսերի վրա տանում է «Վեսթ Հեմին», իսկ այնուհետև հանկարծակի նաև դառնում է Եվրոպայի առաջնության տանտեր-երկրի ազգի ողջ հույսը: Երևում է, որ Եվրոյի վերջին հանդիպումները նրան չեն բավականացնում: Չի կարելի ասել, որ գերմանացիները նրա դեմ շատ բան էին հակադրել: Նա ուներ և՜ գնդակ, և՜ տարածություն, սակայն նրա մոտ արդեն ինչ-որ բան չի անցնում, այդ պատճառով նրան կպահեի պահեստայինների նստարանին: Ունենալով այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Պայետն ու Կոմանը, և խաղից մեկ ժամ անց նրանց դուրս բերելով հոգնած մրցակցի դեմ, իհարկե, կարելի է դրանից օգուտ քաղել:

Ինձ թվում է, որ Դեշամը դժվար թե գնա այդպիսի քայլի: Անհաջողության դեպքում նրան ազգը չի հասկանա: Ամենայն հավանականությամբ, նա կհանի Սիսսոկոյին, ով տեսքով պատկառելի է, ուժեղ տպավորություն չի թողնում, բայց հիասքանչ հանդիպում անցկացրեց գերմանացիների դեմ: Այն աշխատանքի ծավալը, որը նա արեց, շատ օգնեց Եվրոյի տանտերերին այդ խաղում մինչև ընդմիջում չպարտվել:

Ինչպե՞ս կընթանա այս խաղը: Դուք ընդհանրապես տեսե՞լ եք, որ խոշոր մրցաշարերի` կարևոր չէ, Եվրոպայի, Աշխարհի առաջնությունների կամ եվրագավաթների եզրափակիչներն անցնեն շատ բարձր արագությունների տակ. ոչ: Կիրակնօրյա հանդիպումը բացառություն չի լինի: Պորտուգալացիները չեն սիրում և չեն ցանկանում գնդակին տիրել, նրանք այն կտան ֆրանսիացիներին, իսկ վերջիններս, հասկանալով, թե ինչպիսի թիմի դեմ են խաղում` հակագրոհող և վտանգավոր, մեծ ուժերով չեն գրոհի և ռիսկի չեն դիմի: Այդուհանդերձ կարծում եմ, որ նվազագույնը երեք պաշտպաններ ու Կանտեն կմնան հետևում: Հաշվի առնելով, որ պորտուգալացիները միշտ մեծ ուժերով են պաշտպանվում, մի փոքր քիչ 10 հոգուց, կարելի է ենթադրել, որ վտանգավոր պահերն այդքան շատ չեն լինի` հատկապես առաջին կեսում: Այստեղ առաջարկվում է առաջին խաղադրույքը` «ոչ-ոքի առաջին խաղակեսում»: Կարելի է ենթադրել, որ այս խաղում մենք շատ գոլեր չենք տեսնի և խաղալ «տոտալ 2,5-ից քիչ» տարբերակով, թեև դրա գործակիցը բարձր չէ: Կարելի է ընտրել 2 գոլից քիչ ասիական տոտալը: Ինձ թվում է, որ այստեղ առավելագույնը խփվելու է երկու գոլ:

Անցնենք առաջ` դեղին քարտեր: Հաշվի առնելով այն, որ խաղը բարձր արագություններով չի ընթանալու, դրանք ստանալու շանսերն այնքան էլ շատ չեն` հատկապես առաջին կեսում: Խաղը վարելու է Մարկ Կլատենբուրգը: Անգլիացու ոճն այնպիսին է, որ հատկապես առաջին խաղակեսերում նա չի սիրում քարտեր ցույց տալ: Ինչ-որ տեղ հանգստացնում է խաղացողներին, ինչ-որ տեղ դրդում կոպիտ խաղի: Գրպանից քարտը հանելու համար նրան պետք է ինչ-որ անհավանական շատ կոպիտ խաղ, բայց հաշվի առնելով, որ մենք չենք տեսնի բարձր արագություններ, թիմերի խախտում կատարելու շանսերը քիչ են: Վիլլիամ Հիլում կա խաղադրույք` 1,75 գործակցով «առաջին խաղակեսում 2 դեղին քարտից քիչ»: Կարծում եմ, որ լավ տարբերակ է:

Նաև դուր է գալիս առաջին խաղակեսում անկյունայինների տարբերակը: Ինձ թվում է, որ մինչև ընդմիջում դրանք ավելի շատ կիրացնեն ֆրանսիացիները: 1,95 գործակցով կարելի է դրա վրա խաղադրույք կատարել:

Եթե խոսենք ելքի մասին, ապա հավանաբար սա այն դեպքն է, երբ առաջարկվում է ոչ-ոքիի վրա խաղադրույքը, ընդ որում, որ դեռևս գործակիցը 3-ից քիչ չէ: Վիլլիամ Հիլլում երեք է: Կարծում եմ, որ դրա շանսերը վատը չեն:

Խաղադրույքը, որը կարելի է ասել, որ բախտի վրա է` խաղը կհասնի 11 մետրանոց հարվածաշարին, որում կհաղթեն պորտուգալացիները: Դրա վրա կարելի է խաղադրույք կատարել 9 գործակցով: Եթե հանդիպումը հասնի լրացուցիչ ժամանակ, հասկանալի է, որ այն կլինի «որքան հնարավոր է շուտ ավարտվի» շարքից: Երբ գործը հասնի 11 մետրանոցներին, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն առավելությունը կլինի պորտուգալացիների կողմը: Նրանց վրա այնպիսի ճնշում չի լինի, ինչպես Ֆրանսիայի: Գումարած դրան` պորտուգալացիները 11 մետրանոց հարվածաշարում արդեն հաղթանակ տարել են Լեհաստանի նկատմամբ, հետևաբար, եթե հասնի մինչև 11 մետրանոցներ, ապա ֆավորիտ կարելի է համարել պորտուգալացիներին: Հաշվի առնելով այսպիսի գործակիցը, ինչու չխաղալ այս խաղադրույքով:

Կարծես թե վերջ: Եկեք իմի բերենք բոլոր մտքերը: «Տոտալ 2,5-ից քիչ», «տոտալ 2-ից քիչ», «ոչ-ոքի առաջին խաղակեսում», «առաջին խաղակեսում Ֆրանսիան ավելի շատ անկյունայիններ կիրացնի», «առաջին խաղակեսում դեղին քարտերը տոտալ 2-ից քիչ», «ոչ-ոքի» և «Պորտուգալիայի հաղթանակը 11 մետրանոց հարվածաշարում»:

Շնորհակալություն ուշադրության համար: Հուսով եմ` ամբողջ ամիսը ձեզ հետաքրքիր էր ինձ լսել: Հուսով եմ, որ ինչ-որ մեկին օգնեցի վաստակել, ինչ-որ մեկին հարստանալ: Դատելով հաղորդագրությունների, որոնք գալիս են սոցցանցերից, ինչ-որ մեկին օգնեցի վաստակել, և դա հաճելի է: Ձեզ լավ տրամադրություն, ոչ պակաս լավ ֆուտբոլ: Արթուր Պետրոսյանն էր` հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2016. եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ