Պորտուգալիա — Չիլի. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

22:00, 28 հնս 2017
Viasat հեռուստաընկերության հայտնի մեկնաբան, Ռուսաստանի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի Պորտուգալիա — Չիլի հանդիպման վերաբերյալ: Անդրոնովը կարծում է, որ այս խաղում նվազագույնը 5 դեղին քարտ կլինի: 

Ընդհանուր առմամբ, հնարավոր է, որ սա վաղաժամկետ եզրափակիչ է: Այնուամենայնիվ, Մեքսիկան մի փոքր զիջում է կիսաեզրափակիչ դուրս եկած մնացած երեք թիմերին: Գերմանիան շատ փորձարկումներով է խաղում և ոչ ամենաօպտիմալ կազմով: Ո՛չ Պորտուգալիան, և ո՛չ էլ Չիլին այդ Գերմանիայից չեն վախենա: Եվ համապատասխանաբար, այդ թիմերի միջև մեծ պայքար կլինի եզրափակիչ դուրս գալու համար: Երկու թիմն էլ ցանկանում են հաղթել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում, քանի որ տիտղոսներ այդ հավաքականներն այդքան էլ շատ չունեն:

Գրեթե վստահ եմ, որ Չիլին ագրեսիվ կխաղա, շատ անգամ ենք դա տեսել: Բացի այդ, Պորտուգալիայի կազմում կա Կրիշտիանու Ռոնալդուն, ում խաղի կանոնների սահմաններում շատ դժվար է կանգնեցնել: Դա նշանակում է, որ հարավամերիկացիները Ռոնալդուին անհարմար վիճակի մեջ կդնեն, ու իհարկե, կխախտեն խաղի կանոնները նրա նկատմամբ: Ու ընդհանրապես, այս խաղում պայքար կլինի:

Ըստ իս՝ լավագույն տարբերակը հաղթողին չփնտրելն է, հանդիպումն այդքան էլ կանխատեսելի չէ: Ավելի լավ է խաղադրույք կատարել քարտերի քանակի վրա: Կարծում եմ, որ այս խաղում 4,5-ից շատ զգուշացում կլինի: Գործակիցը՝ 1,85:

Օրդինար: Հաղթած
Կոնֆեդերացիաների գավաթ, կիսաեզրափակիչ
22:00/28 հնս
Պորտուգալիա - Չիլի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ