Պորտուգալիա – Չեխիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 18 հնս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Պորտուգալիա – Չեխիա Եվրո-2024-ի F խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Պորտուգալիայի հավաքականը հիանալի է անցկացրել ընտրական փուլը։ Պորտուգալացիները հաղթել են բոլոր 10 խաղերում, խփել 36 և բաց թողել ընդամենը 2 գոլ։ Նույնիսկ Լյուքսեմբուրգի նկատմամբ 9։0 հաշվով հաղթանակը հաշվի չառնելու դեպքում ստացվում է, որ պորտուգալացիների խաղերում միջինը 3 գոլ է գրանցվում։

Ռոբերտ Մարտինեսը փայլուն աշխատանք է կատարում։ Ի տարբերություն նախորդ մարզչի, նա չի անտեսում Կրիշտիանու Ռոնալդուին, սակայն շանս է տալիս նաև երիտասարդներին։ Պորտուգալացիները շատ լավ տրամադրությամբ են մոտեցել Եվրո-2024-ին, չնայած նախորդ 4 ընկերական խաղերում 2 պարտություն են կրել։

Չեխիան հեշտ խմբում էր հայտնվել ընտրական փուլում։ Չեխերը վաստակել էին 15 միավոր, սակայն առաջին տեղում էր մնացել Ալբանիայի հավաքականը։ Չեխիայի հավաքականն անցկացրած 8 խաղերում ընդամենը 12 գոլ է խփել։

Տարբեր խաղաոճեր ունեցող թիմերի պայքար է լինելու։ Այս Եվրոյի ընթացքում անակնկալներ արդեն եղել են։ Այսպիսի մրցաշարերում միշտ չէ որ ֆավորիտը հեշտ հաղթանակ է տանում։ Չեխիան, անկասկած, փորձելու է հնարավորինս գցել խաղի տեմպը, կենտրոնանալ հակագրոհների և ստանդարտ դիրքերի վրա։

Պորտուգալացիները փորձելու են մեծ ճնշում գործադրել՝ ստիպելով մրցակցին սխալվել։ Ենթադրում եմ, որ գոլառատ հանդիպում կտեսնենք։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․79 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
23:00/18 հնս
Պորտուգալիա – Չեխիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ