Պորտուգալիա — Ավստրիա. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:00, 18 հնս 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Եվրո-2016-ի Պորտուգալիա — Ավստրիա հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում պորտուգալացիները հաղթանակ կտանեն։ 

Այստեղ շատ հեռու չեմ գնա։ Ուղղակի ցանկանում եմ խաղադրույք կատարել Պորտուգալիայի հաղթանակի վրա՝ ոչինչ չհորինելով։ Շատ վատ տպավորություն թողեց Ավստրիայի հավաքականը հունգարացիների հետ հանդիպմանը։ Մեկ Ալաբան խաղադաշտում կռվող չէ։ Իսկ պորտուգալացիների հետ պետք է խաղան առանց Կիևի «Դինամոյի» կենտրոնական պաշտպան Դրագովիչի։ Ծանր կլինի պորտուգալացիների հզոր հարձակման գծի դեմ։ Պորտուգալիան ավելի փորձառու է, այն բաց չի թողնում խոշոր մրցաշարերը։ Ավստրիայի համար սա մեծ ընդմիջումից հետո առաջին փորձն է։ Թիմը պետք է փորձ հավաքի։ Դեռևս ամեն բան արտասովոր է, և գրեթե ոչինիչ չի ստացվում։

Պորտուգալիան ավանդույթի համաձայն ֆավորիտների թվում է։ Չեմ կարող ասել, որ Պորտուգալիան ամբողջությամբ վատ խաղաց Իսլանդիայի հետ։ Պահերը բավական էին, որպեսզի գոլ խփեին։ Բայց իր մակարդակի վրա չխաղաց Ռոնալդուն ու չհերիքեց նրա եզրափակող հարվածը։ Չգիտեմ՝ ինչու նա այդպես թույլ խաղաց։ Երկրորդ խաղում նա պարտավոր է ուղղվել։ Հենց նրա խաղը պետք է պորտուգալացիների համար բանալի դառնա։ 1,91 գործակցով Պորտուգալիայի հաղթանակը լավ խաղադրույք է։

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, F խումբ
23:00/18 հնս
Պորտուգալիա - Ավստրիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ