Պորտուգալիա – Ավստրիա. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

23:00, 18 հնս 2016
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Եվրո-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրի Պորտուգալիա – Ավստրիա հանդիպման վերաբերյալ, որը տեղի կունենա այսօր՝ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Փորձագետը խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ ավստրիացիները չեն պարտվի:

Ավստրիան ոչ միայն պարտվեց առաջին խաղում, այլ նաև կորցրեց Ալեքսանդր Դրագովիչին: Նրանց համար դա բավական մեծ խնդիր է: Կարծում եմ, որ առաջիկա խաղում ավստրիացիները պաշտպանությունից կխաղան: Կոլլերի թիմը կխաղա իր կիսադաշտին մոտ: Առաջին հերթին Ավստրիան կփորձի պաշտպանել իր դարպասը: Պորտուգալիան առաջին խաղում տարբեր գնահատականների արժանացավ: Անձամբ ինձ իսլանդացիների դեմ նրանց խաղն այնքան էլ դուր չեկավ: Չեմ կարծում, որ այդ հավաքականը Եվրոպայի առաջնությունում լավ հեռանկարներ ունի:

Ռիսկի եմ դիմում և առաջարկում, որ Ավսրիան այսօր չի պարտվի: Եթե լինի պարտություն, ապա Եվրո-2016-ը ավստրիացիների համար, ըստ էության, կավարտվի:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, խմբային փուլ
23:00/18 հնս
Ավստրիա - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ