«Պորտու» — «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 17 օգս 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Պորտու» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ։ Նա կարծում է, որ «Ռոման» չի պարտվի և խաղում կլինի 3,5-ից քիչ գոլ։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության այս տարվա որակավորման վերջին` 4-րդ փուլը բավական ներկայացուցչական է ստացվել: Ցավալի է, բայց բազմաթիվ ակումբներ, որոնք երկար տարիներ տոն են տվել այս մրցաշարին ինչպես խմբային փուլում, այնպես էլ փլեյ-օֆֆում, պետք է թողնեն հետագա պայքարը: Մասնավորապես, կամ 2004 թվականի Չեմպիոնների լիգայի հաղթող «Պորտուն», կամ էլ Իտալիայի նախորդ տարվա երրորդ մրցանակակիր «Ռոման» պետք է այս տարվա խաղարկությանը հետևեն հեռուստացույցով: Իհարկե, եթե ցանկանան։

Տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռոման»  ինչպես կորցրեց մի շարք առաջատարների, այնպես էլ գնեց բազում հետաքրքիր ու հեռանկարային ֆուտբոլիստների: Մասնավորապես, թիմը լքել են փորձառու դարպասապահ Մորգան Դե Սանկտիսը, Մայկոնը, Ադեմ Լյայիչը: Բայց ամենալուրջ կորուստը թիմի միջին գծի առաջատար Միրալեմ Պյանիչն է: Բոսնիացին համալրել է «Ռոմայի» ոխերիմ թշնամու` «Յուվենթուսի» շարքերը: «Գայլերը» տրանսֆերների վրա ծախսել են 98 միլիոն (!!!) եվրո: Այդ գումարով ամբողջությամբ գնվել են Էլ Շաարավիի, Ջեկոյի, Ռուդիգերի, Պերոտտիի ու Սալահի տրանսֆերները, «պարտքով» վերցվել են Թոմաս Վերմալենն ու Վոյցեխ Շչեսնին (նորից): Կազմում կորուստներ չկան, թիմը խաղին պատրաստ է 120 տոկոսով: Վերականգնվել է անգամ «վնասվածքատանջ», «վնասվածքասեր» Կևին Ստրոտմանը:

«Վիշապները», որքան էլ որ զարմանալի է, այս տրանսֆերային պատուհանի ընթացքում շատ եկամուտ չեն ունեցել: Եկել են, գնացել տասնյակ ֆուտբոլիստներ, սակայն նրանցից և ոչ ոք մեծ անուն չունի աշխարհում կամ Եվրոպայում: Ինչևէ` դա երբեք էլ խնդիր չի առաջացրել պորտւգալական ակումբի համար, որն աշխարհին պարգևել է Խամես Ռոդրիգես, Ֆալկաո ու Հալկ: Նման նոունեյմերներով լեցուն կազմով էլ պորտւգալական ակումբն ունակ է լուծել «Ռոմայի» հարցերը:

Քանի որ սա փլեյ օֆֆ փուլն է, որտեղ ամեն ինչ վճռվում է երկու դիմակայությամբ ու այս երկու թիմերի կարգերը գրեթե հավասար են, ավելի շատ նախըտրելի է զգուշավոր խաղադրույք:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ
22:45/17 օգս
«Պորտու» - «Ռոմա».
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ