«Պորտու» — «Ռոմա». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

22:45, 17 օգս 2016
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Պորտու» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: 

«Պորտու» — «Ռոման»-ն, երևի, Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի կենտրոնական հանդիպումն է, քանզի երկու թիմերն էլ արժանի են խմբում խաղալուն, և սովոր են դա անել: «Պորտուն» մի փոքր ավելի հաճախ է խաղում, «Ռոման» համեմատաբար քիչ: Բայց երկու թիմերն էլ գիտեն՝ ինչ է խմբային փուլում խաղալը, հիշում են Չեմպիոնների լիգայի համը: Մեզ համար անծանոթ մարդիկ չեն գլխավորում թիմերը: «Պորտուն» գլխավորում է Նունուն, ով ինչ-որ ժամանակ հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում»: Նա թիմը գլխավորել է այն բանից հետո, երբ «Պորտուն» հաջող չանցկացրեց նախորդ մրցաշրջանը: Թիմը Չեմպիոնների լիգայի չորս տուրերում վաստակել է 10 միավոր, բայց խմբից այդպես էլ դուրս չի եկել: Չեմպիոնների լիգայում այդպիսի իրավիճակ առաջին անգամ է դասավորվել: Դե իսկ «Ռոման» գլխավորում է Լուչիանո Սպալետտին, «Զենիթի» նախկին մարզիչը:

Կարծում եմ, որ թիմերը դժվար փորձեն պաշտպանողական ֆուտբոլ խաղալ: Մրցաշրջանի սկիզբն է: Այստեղ հենց կա ժամանակ, որպեսզի ինչ-որ իմպրովիզացիա ցույց տան: «Ռոման» երևի կձգտի գոլ խփել դրսում: Կազմը դրան համապատասխանում է: Դե և «Պորտուն», կարծում եմ, ևս չի սահմանափակվի պաշտպանությունից խաղով: Տնային պատերը պորտուգալացիներին պարտավորեցնում են հարձակվել: Նրանք չպետք է գործը թողնեն Հռոմում հանդիպմանը: Իմ տարբերակը 1,95 գործակցով «երկու թիմերն էլ գոլ կխփեն»-ն է: Ըստ իս՝ շատ լավն է:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ
22:45/17 օգս
«Պորտու» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ