«Պորտու» – «Միլան»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 19 հկտ 2021
Ֆուտբոլայի մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Պորտու» — «Միլան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի B խմբի 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ռոսոներիները» 25 տարի անց վերադառնում են «Դրագաու» ստադիոն։ «Վիշապների» տանը «Միլանը» ոչ մի անգամ չի պարտվել, սակայն ընդամենը 1 անգամ է հասել հաջողության։

Ստեֆանո Պիոլիի թիմը խմբային փուլի մեկնարկային 2 խաղերում պարտվեց, բայց ցուցադրած խաղով ընդհանրապես արժանի չէր դրան։ Այժմ Չեմպիոնների լիգայի 7-ակի գավաթկիրն առաջին միավորները վաստակելու շատ լավ շանս ունի։

A Սերիայի 8-րդ տուրում «Միլանը» թրիլերային մրցավեճ անցկացրեց «հանդուգն» «Վերոնայի» հետ և պարտվելով 2 գնդակի տարբերությամբ՝ կարողացավ հաղթանակ կորզել։ Կամային որակներով, թերևս, քիչ թիմեր կարող են մրցել հյուրերի հետ։ Միջազգային դադարից հետո «վիրավոր» «Միլանը» մարտական պատրաստության թեստը գերազանց հանձնեց և մեծ ոգևորությամբ է մոտենում «Պորտուի» հետ դիմակայությանը։ Պիոլիի թիմը կադրային ծանր խնդիրներ ունի, բայց չի ընկրկում, իսկ դա արժանի է ծափահարությունների։

«Պորտուն» 60-րդ եվրագավաթային մրցաշրջանն է անցկացնում։ Ասեմ ավելին՝ «Վիշապները» վերջին 10 տարում իրենց մշտական տեղն ունեն եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում։

Սերժիու Կոնսեյսաուի թիմն, ինչպես «Միլանը», ներքին առաջնությունում ընթանում է առանց պարտության և նույնպես 2-րդ տեղում է։  Հետաքրքիր է, որ 2 թիմերն էլ 8 խաղում 18 գնդակ են խփել, իսկ սա նշանակում է, որ «Դրագաու» ստադիոնում թեժ է լինելու։

Հանդիպումը սպասարկելու է գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխը։ 46-ամյա հեղինակավոր մասնագետը Չեմպիոնների լիգայի նախորդ 89 հանդիպումներում 339 դեղին քարտ է ցույց տվել, 29 անգամ գրպանից հանել է կարմիրը և 35 անգամ էլ 11 մետրանոց նշանակել։

Կարծում եմ՝ այս դիմակայությունում էլ Բրիխն առնվազն 5 անգամ գլխավերևում կպահի դեղին քարտը։ Ընտրում եմ դեղին քարտերի տոտալը 4.5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․97 գործակիցը։ 

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/19 հկտ
«Պորտու» - «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ