«Պորտու» – «Լիվերպուլ». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:45, 14 փտր 2018
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Պորտու» – «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ։ Տիտովի կարծիքով՝ կհաղթի Կլոպի թիմը:

«Լիվերպուլն» ԱՊԼ-ի վերջին տուրում առանց մեծ ուժեր ծախսելու հաղթեց «Սաութհեմփթոնին»: Ֆիրմինիոն լավ մարզավիճակում է, Սալահը՝ նույնպես: Վախենամ, որ նա տեմպը չի թուլացնի մինչև Մունդիալ-2018-ը:

Ինչ վերաբերում է «Պորտուին», ապա թիմը վատ տեսք չուներ խմբային փուլում, բայց պետք է ասել, որ մրցակիցներն այնքան էլ ուժեղ չէին: «Մոնակոն» վերակառուցման փուլում է, «Լեյպցիգը» նորեկ է, իսկ «Բեշիկթաշը» վաղուց ուժեղ չէ: «Պորտուն» օգտվեց դրանից և փլեյ-օֆֆում է: Այնուամենայնիվ, Պորտուգալիայի առաջնության և «Պորտուի» մակարդակն այնքան էլ բարձր չէ: Տաղանդները լքում են առաջնությունը և տեղափոխվում գրանդեր:

Կարծում եմ, որ «Լիվերպուլը» շատ ավելի ուժեղ թիմ է: Խաղադրույք եմ կատարում հյուրերի հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
23:45/14 փտր
«Պորտու» – «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ