«Պորտու» – «Աթլետիկո»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

21:45, 01 նյմ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Պորտու» – «Աթլետիկո» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունը սարսափելի էր իսպանական թիմերի համար։ Լա լիգան ներկայացնող ակումբները ձախողեցին ընթացիկ մրցաշարում իրենց ելույթները։ Միանգամից 3 թիմ չկարողացավ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել։

«Բարսելոնան» և «Սևիլիան» խաղալու են Եվրոպա լիգայում, իսկ «Աթլետիկոն» կարող է նույնիսկ չհայտնվել այդ մրցաշարում։

Խմբում դեռ անորոշ իրավիճակ է։ 3-րդ տեղը պահպանելու համար «Աթլետիկոն» պետք է հաղթի «Պորտուին»։ Պորտուգալական ակումբն արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը, բայց ցանկանում է խմբում առաջին տեղը զբաղեցնել՝ շրջանցելով «Բրյուգեին»։

Շատերի մոտ կարող են կասկածներ առաջանալ՝ պե՞տք է «Աթլետիկոյին» Եվրոպա լիգան, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ պետք է, քանի որ Լա լիգայում մադրիդյան ակումբը շատ է հետ մնացել առաջատարներից։

Թիմերի միջև կայացած առաջին շրջանի խաղում հաղթել էր «Աթլետիկոն»։ Այդ հաղթանակը միակն է մադրիդցիների համար խմբային փուլում։ Իսկ «Պորտուն» առաջին երկու տուրերում պարտվելուց հետո 3 հաղթանակ տարավ և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց։

«Պորտուի» կազմում վնասվածք ստացած և որակազրկված 2-ական ֆուտբոլիստ կա։ Խաղին չեն մասնակցելու 3 պաշտպաններն ու հենակետային կիսապաշտպանը։ «Աթլետիկոյի» կազմում էլ լավ մարզավիճակում են Գրիզմանն ու Ֆելիշը, որն իր հայրենիքը ներկայացնող թիմի հետ խաղում ավելի մոտիվացված կլինի։

«Աթլետիկոյի» մասնակցությամբ վերջին 4 խաղերում թիմերը փոխանակվել են գոլերով։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․77 գործակցով։ Ինչպես նաև ընտրել եմ «Աթլետիկոյի» ֆորա (0) խաղադրույքը՝ 2․12 գործակցով։ Կարծում եմ, որ «Աթլետիկոյի» համար խաղն ավելի կարևոր է, քան «Պորտուի»։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
21:45/1 նյմ
«Պորտու» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
21:45/1 նյմ
«Պորտու» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ