«Պորտու» – «Աթլետիկո»․ Հանդիպումը գոլառատ չի ստացվի

23:55, 07 դկտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում պորտուգալական «Պորտուն» կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի լինի։

«Պորտուից» այս խաղին չեն մասնակցի Կոնսեյսաուն, Մարկանոն, Պեպեն և Ռամոշը։ Հյուրերից հանդիպումը բաց կթողնեն Կարասկոն, Խիմենեսը և Ֆելիպեն։ Այս թիմերը պայքարում են խմբում 2-րդ տեղի համար։ Այս պահին «Պորտուն» 5 միավորով 2-րդ տեղում է։ Պորտուգալական թիմը գոլազուրկ ոչ ոքի է խաղացել մադրիդյան ակումբի հետ, հաղթել «Միլանին» նվազագույն հաշվով ու ևս մեկ ոչ ոքի է գրանցվել իտալական ակումբի հետ։

«Պորտուն» 2 անգամ պարտվել է «Լիվերպուլին»։ «Աթլետիկոն» խմբում վերջին տեղում է՝ ընդամենը 4 միավորով։ Բացի «Պորտուի» հետ վերոհիշյալ ոչ ոքիից, Դիեգո Սիմեոնեի թիմը հյուրընկալվելիս հաղթել էր «Միլանին»։ «Պորտուն» վերջին 10 խաղից 7-ում հաղթել է։ «Աթլետիկոյի» մոտ իրավիճակն այդքան էլ լավ չէ, քանի որ թիմը Լա լիգայի նախորդ տուրում 1։2 հաշվով պարտվեց «Մալյորկային»։

Այս խաղում դաշտի տերերի հաղթանակը գնահատվում է 2․95, իսկ հյուրերի հաղթանակը՝ 2․58 գործակցով։ Ոչ ոքիի համար սահմանվել է 3․44 գործակիցը։

Խմբում «Պորտուի» 5 խաղից միայն մեկն է գոլառատ եղել։ Մադրիդյան ակումբի դեպքում՝ 5-ից 2-ը։ Այս հանդիպման համար ընտրել եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․79 գործակցով։  Տնային խաղերում «Պորտուն» մեկ գոլից ավելի բաց չի թողում։ «Աթելտիկոն» էլ պետք է փորձի հուսալի խաղ ցուցադրել պաշտպանությունում։ 

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/7 դկտ
«Պորտու» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ