Պոլ Մերսոնի կանխատեսումը. «Յունայթեդն» ու «Լեսթերը» ոչ-ոքի՝ 2:2 կխաղան

15:30, 24 սպտ 2016
Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 6-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր» հանդիպման վերաբերյալ:

Մի փոքր անհանգստանում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի համար: Չեմ կարծում, թե Մոուրինյոն արդեն բավարար չափով գիտի ակումբի խաղացողներին, և դա խնդիր է:

Որոշ ֆուտբոլիստներ իրենց դիրքում չեն խաղում, նրանց մոտ վստահություն չկա, և դա «Լեսթերի» դեմ խաղում մեծ խնդիր է: «Կարմիր սատանաներն» արդեն 6 միավոր զիջում են «Սիթիին»:

Կարծում եմ, որ նրանք պետք է կրկնօրինակեն «Լիվերպուլի»՝ «աղվեսների» դեմ ցուցադրած խաղը: Մերսիսայդցիները պրեսինգի ենթարկեցին գործող չեմպիոնին և լուծեցին նրա հարցերը: Եթե մանկունյանցիների մոտ չստացվի այդպես անել, ապա դա կօգնի «Լեսթերին» հաղթանակի հասնել:

Ռանյերին սիրում է, երբ իր թիմը գնդակի առաջ է լինում, և եթե «Յունայթեդը» արագ գոլ չխփի և երկրպագուները առաջ տանեն նրանց, ապա այդ իրավիճակը ձեռնտու կլինի Ռանյերիին:

Խաղադրույք եմ կատարում 2:2 հաշվի վրա: Գործակիցը 17,00 է:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 6-րդ տուր
15:30/24 սպտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0