Պոլ Մերսոնի կանխատեսումը. Մանչեսթերյան դերբին կավարտվի արդյունավետ ոչ-ոքիով

23:00, 27 ապր 2017
Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 26-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ:

Մեծ խաղ է սպասվում: Պարտվողը դուրս է մնում քառյակում հայտնվելու պայքարից, իսկ հաղթողը կատարում է իր առաջադրանքը, դա փաստ է:

«Մանչեսթեր Սիթիի» վստահությունը գավաթային խաղում «Արսենալին» պարտվելուց հետո մի փոքր նվազեց, բայց ես կարծում եմ, որ «Յունայթեդի» առավելությունը Մարկուս Ռեշֆորդն է: Եթե խաղար Իբրահիմովիչը, ես «Սիթիի» վրա խաղադրույք կկատարեի, բայց Ռեշֆորդի արագությունը Գվարդիոլայի թիմի համար կարող է լուրջ խնդիր լինել:

Չեմ կարող ասել, թե թիմերից որը կկանգնեցնի մյուսին: Չեմ կարծում, թե «Սիթին» կկարողանա դիմադրել Ռեշֆորդի արագությանը, բայց երբ նայում ես «քաղաքաբնակների» կազմին, որտեղ կան Ագուեռոյի, Բրույնեի, Սանեի և Սթերլինգի պես կատարողներ, դժվար է ենթադրել, որ նրանք գոլ չեն խփի:

Հաշվի առնելով այն, որ երկու թիմերին էլ այդ 3 միավորը շատ է անհրաժեշտ, սպասում եմ հավասար և արդյունավետ պայքար:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 26-րդ տուր
23:00/27 ապր
«Մանչեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ