Պոլ Մերսոնի կանխատեսումը. «Լեսթերը» 3:1 հաշվով կհաղթի «Բարնլիին»

19:00, 17 սպտ 2016
Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը կանխատեսում է ԱՊԼ-ի 5-րդ տուրի «Լեսթեր» — «Բարնլի» հանդիպման վերաբերյալ:

«Լեսթերը» Չեմպիոնների լիգայում գրանցած հրաշալի արդյունքից հետո պետք է, որ լավ տրամադրություն ունենա: Եվրագավաթային արտագնա հաղթանակն այդպիսի խաղով տպավորում է:

«Աղվեսների» խաղը ՉԼ-ում գերազանց է ընթանում: «Լեսթերի» մրցակիցներն իրենց դաշտում ստիպված են գրոհել, և դա գերազանց է: Տանը «Լեսթերը» մրցակիցների հակագրոհային խաղի պատճառով խնդիրներ է ունենում: Դա «Բարնլիին» փոքր շանս է տալիս, բայց նախորդ շաբաթ նրանք շատ վատ խաղացին, այդ պատճառով էլ խաղադրույք եմ կատարում «Լեսթերի» 3:1 հաշվով հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 5-րդ տուր
19:00/17 սպտ
«Լեսթեր» - «Բարնլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ