Պոլ Մերսոնի կանխատեսումը. «Լեսթերը» 2:0 հաշվով կհաղթի «Հալլին»

15:30, 13 օգս 2016
Խաղում է
Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Հալլ» — «Լեսթեր» հանդիպման վերաբերյալ:  

Սա լավ մեկնարկային հանդիպում է «Լեսթերի» համար, սակայն հանդիպման արդյունքը կախված է լինելու նրանից, թե ինչպես «Հալլը» կմոտենա դրան: Կարծում եմ՝ տանտերերը կնստեն պաշտպանությունում՝ ընտրելով խաղի պաշտպանական մոդելը:

Բայց նույնիսկ եթե խաղան այդպես, չեմ տեսնում այլ ելք, բացի Կլաուդիո Ռանյերիի ֆուտբոլիստների հաղթանակից: Չեմ կարծում, որ ճիշտ է մրցաշրջանի մեկնարկից առաջ հեռացնել մարզչին, ինչպես «Հալլը» վարվեց Սթիվ Բրյուսի հետ: Չեմ տեսնում, թե ինչպես են նրանք դիմակայելու «Լեսթերի» հարձակվողական գծին:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 1-ին տուր
15:30/13 օգս
«Հալլ Սիթի» - «Լեսթեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ