Պոլ Մերսոնի կանխատեսումը. Լեհաստանը 2:1 հաշվով կհաղթի Պորտուգալիային

23:00, 30 հնս 2016
Խաղում է
Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի Լեհաստան — Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ: 

Չեմ կարողանում պատկերացնել, որ Լեհաստանի հաղթանակի գործակիցն այդքան բարձր է, քանզի այս խաղում ամեն հնարավորը կարող է լինել: Պորտուգալիան ավելացրել է, բայց միևնույն ժամանակ դա արել է նաև Լեհաստանը, իսկ Ռոբերտ Լեվանդովսկին դեռ իր լավագույն խաղը չի ցուցադրել:

Ինձ դուր է գալիս պորտուգալացիների պաշտպանական գործողությունները, թեև նրանք շատերի կողմից քննադատվում են: Պորտուգալիան երեք գոլ բաց թողեց Հունգարիայից, բայց եթե դրանք վերլուծենք, ապա դրանցից երկուսը անդրադարձով եղան: Բոլոր երեք գնդակները խփվեցին տուգանային հրապարակից դուրս և դժվար է մեղադրել պաշտպաններին, երբ այդպես է լինում:

Հերթական անգամ սպասում եմ, որ Ռոբերտ Լեվանդովսկին կցուցադրի այն ֆուտբոլը, որը նրանից սպասում են, և Լեհաստանը լարված խաղում 2:1 հաշվով կհաղթի:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/4 եզրափակիչ
23:00/30 հնս
Լեհաստան - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ