Պոլ Մերսոնի կանխատեսումը. «Չելսին» վստահ հաղթանակ կտանի «Սաութհեմփթոնի» նկատմամբ

22:45, 25 ապր 2017
Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 34-րդ տուրի «Չելսի» — «Սաութհեմփթոն» հանդիպման վերաբերյալ:

Կարծում եմ, որ «Չելսին» կհաղթի առաջնությունում: Եթե «ազնվականները» Անգլիայի գավաթում պարտվեին «Տոտեհնեմին» և առաջնության նախորդ 2 խաղերում զիջեին մրցակիցներին, ապա «Սաութհեմփթոնի» դեմ խաղին կմոտենային առանց սեփական ուժերի նկատմամբ վստահության: Բայց նրանք հաղթեցին «Սփուրսին», Ազարին ու Կոստային մի փոքր հանգիստ տրվեց, և չեմ կարծում, թե «կապույտները» իրենց ձեռքից բաց կթողնեն տիտղոսը:

Նախորդ մրցաշրջանում «Սաութհեմփթոնը» «Սթեմֆորդ Բրիջում» հաղթեց 3:1 հաշվով: Դա այն խաղերից էր, որում Մոուրինյոն ձախողվեց: Սպասում եմ, որ «Չելսին» կհաղթի և կրկին 7 միավորի առավելություն կունենա «Տոտենհեմի» նկատմամբ:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 34-րդ տուր
22:45/25 ապր
«Չելսի» — «Սաութհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ