Պոլ Մերսոնի կանխատեսումը. Բելգիան 2:1 հաշվով կհաղթի Ուելսին

23:00, 01 հլս 2016
Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի Ուելս — Բելգիա հանդիպման վերաբերյալ:

Այս 2 թիմերը վերջերս բավական հաճախ են հանդիպել, և ես կարծում եմ, որ հերթական անգամ հետաքրքիր խաղ կլինի: Մարդիկ Հունգարիայի նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակից հետո սկսում են երկրպագել Բելգիային: Հունգարիան վատ տեսք ուներ, իսկ Բելգիան խաղավերջում 3 գոլ խփեց:

Ուելսն այս փուլ հասնելու համար շատ է աշխատել: Հյուսիսային Իռլանդիային բարդ էր հաղթելը: Նրանք հակագրոհային մարտավարություն էին ընտրել, դրա հետ մեկտեղ գնդակին շատ էին տիրում: Բելգիայի պաշտպանությունը ճեղքելու համար Ուելսին արագություն է պետք:

Վիլմոստի թիմը լավ մարզավիճակում է, իսկ երբ Ուելսը հարձակվում է, Բեյլը տարածություն է ստանում, և նա կարող է անգութ գտնվել: Այս խաղում հակված եմ Բելգիայի 2:1 հաշվով հաղթանակին:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, 1/4 եզրափակիչ
23:00/1 հլս
Ուելս - Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ