Պոլ Մերսոնի կանխատեսումը. «Արսենալն» ու «Լիվերպուլը» ոչ-ոքի՝ 2:2 կխաղան

19:00, 14 օգս 2016
Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Sky Sports-ի փորձագետ Պոլ Մերսոնը կանխատեսում է արել ԱՊԼ-ի առաջին տուրի «Արսենալ» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ:

Վնասվածքները «Արսենալի» անհանգստության գլխավոր պատճառն են: «Զինագործները» ընդամենը 1 կենտրոնական հարձակվող ունեն, իսկ նրա մրցակիցներից յուրաքանչյուրը՝ նվազագույնը 3-4: Պետք չէ ինձ ասել, որ Ալեքսիս Սանչեսն ու Թեո Ուոլքոթը կենտրոնական հարձակվողներ են: Հնարավոր է, որ նրանք կարող են որոշ դրվագներում լավ խաղալ, բայց այդպես երբեք չես հաղթի Պրեմիեր լիգան:

Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», ապա այս թիմը վստահ շարժվում է առաջ: «Մերսիսայդցիներն» արագ են և կարողանում են հակագրոհների ժամանակ աչքի ընկնել, բայց պաշտպանվելիս խնդիրներ ունեն: Այս խաղում սպասում եմ շատ գոլեր և խաղադրույք կատարում 2:2 հաշվի վրա:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, առաջին տուր
19:00/14 օգս
«Արսենալ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0