«Փյունիկ» – «Վան»․ կանխատեսում հանդիպման ելքի վրա

19:00, 24 օգս 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Փյունիկը» կհյուրընկալի «Վանին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

Միմյանց դեմ խաղալու են մրցաշարային աղյուսակում հարևան թիմեր, որոնք գրեթե միանման արդյունքեր են գրանցել առաջնության մեկնարկում։ Թե՛ «Փյունիկը», թե՛«Վանը» տարել են 2 հաղթանակ և կրել 2 պարտություն։ Երկու թիմերն էլ բաց են թողել 6-ական գոլ, սակայն «Փյունիկը» խփել է 7, իսկ «Վանը»՝ 5 գոլ։

Այնուամենայնիվ, ֆավորիտ է համարվում «Փյունիկը»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նախորդ տուրում 2։1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Նոայի» նկատմամբ։ Այդ հաղթանակը վստահություն կհաղորդի թիմին։ Նախորդ մրցաշրջանի ձախողված ելույթներից հետո «Փյունիկը» կերպարանափոխվել է։ Ավելի հասուն ֆուտբոլ է ցուցադրում, սակայն, միևնույն է, դեռ բացակայում է կայունությունը։

«Վանը» հաղթել է վերջին 2 խաղերում։ Նախ՝ առավելության է հասել գործող չեմպիոն «Ալաշկերտի» նկատմամբ, իսկ 4-րդ տուրում Չարենցավանը ներկայացնող թիմը նվազագույն հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին։

Թիմը նախորդ մրցաշրջանի համեմատ կորցրել է իր առաջատարներից մեկին՝ հարձակվող Վիլֆրեդ Էզային։ Կարծում եմ՝ սա խնդիր է «Վանի» համար։

Գոլառատ խաղի ակնկալիք չունեմ, կարծում եմ՝ «Փյունիկը» կհաղթի մեկ գնդակի տարբերությամբ։ Ընտրում եմ՝ «Փյունիկի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․87 գործակիցը։

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
19:00/24 օգս
«Փյունիկ» – «Վան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ