«Փյունիկ» – «Վան»։ Կանխատեսում և խաղադրույք
«Փյունիկը» 28 խաղից հետո 67 միավորով առաջատարն է և 2 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից»։ Այս խաղում ֆավորիտը տանտերերն են։ Եղիշե Մելիքյանի թիմը շատ լավ է անցկացրել ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածը։ Հիմա, երբ ամեն ինչ կախված է հենց «Փյունիկի» ֆուտբոլիստներից, կարծում եմ, որ սխալներ չեն լինի։
«Վանը» պայքարում է ԲԿՄԱ-ի հետ 8-րդ տեղի համար։ Ամենայն հավանականությամբ, վերջին տեղը կզբաղեցնի ԲԿՄԱ-ն։ Բացի այդ, «Վանը» չունի այնքան ռեսուրս, որպեսզի կարողանա կանգնել չեմպիոնության համար պայքարող «Փյունիկի» ճանապարհին։
Կարծում եմ, որ հանդիպումը կանցնի «Փյունիկի» մեծ առավելությամբ։ Ընտրում եմ 1-ին խաղակեսում «Փյունիկի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․82 գործակիցը։ Նախորդ տուրում էլ երևանյան ակումբը հաղթել էր 1-ին կեսում։ Հիմա մրցաշրջանի այն հատվածն է, երբ կարևոր է միայն հաղթանակը։ Կապ չունի՝ ինչ հաշվով։
Ինչպես նաև ընտրել եմ «Փյունիկի» ֆորա (-1.5) խաղադրույքը՝ 1․85 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: