«Փյունիկ» – «Ուրարտու»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:00, 02 հնս 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Փյունիկ» – «Ուրարտու» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Ֆուտբոլի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական խաղարկությունը մոտենում է ավարտին: Այսօր կխոսեմ խաղի մասին, որը մեծապես կազդի չեմպիոնության վրա: Նախավերջին տուրում միմյանց հետ հարաբերությունները կպարզեն չեմպիոնի կոչման երկու հավակնորդները՝ «Փյունիկը» և «Ուրարտուն»:

Այն, ինչ կատարվեց անցած տուրում, դժվար է բացատրել: «Փյունիկը» 14 խաղում անըմդեջ հաղթելուց հետո ոչ-ոքի կորզեց ԲԿՄԱ-ից, և թվում էր՝ «Ուրարտուն» բաց չի թողնի չեմպիոնությունը 99 տոկոսով ապահովելու հնարավորությունը: Բայց, Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմն ավելի վատ հանդես եկավ՝ 2-3 հաշվով պարտվելով մրցաշարային շարժառիթ չունեցող «Ալաշկերտին»: Արդյունքում, «Ուրարտուն» 79 միավորով մնաց առաջին տեղում և իրար միջև խաղից առաջ երկու միավոր է գերազանցում «Փյունիկին»: Իսկ դա նշանակում է, որ հաղթանակի դեպքում «Ուրարտուն», անկախ վերջին տուրի խաղից, իր պատմության մեջ երկրորդ անգամ կդառնա Հայաստանի չեմպիոն: Միակ չեմպիոնությունը 2014-ին էր, դեռ «Բանանց» անվամբ:

«Փյունիկը» Հայաստանի չեմպիոնի կոչման պակաս չունի: Մեր ամենատիտղոսակիր ակումբը բազմաթիվ լուրջ փոփոխություններ կրելուց հետո կրկին դարձավ ամբողջ հայկական ֆուտբոլի դրոշակակիրը՝ փայլուն հաջողություններ գրանցելով եվրագավաթներում: 2022-ի գերհագեցած աշնան պատճառով էլ «Փյունիկը» Պրեմիեր լիգայում հեռու թողեց մրցակիցներին և այս գարնանը սկսեց նրանց հասնելու բարդագույն գործընթացը: Բայց, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն իր ճանապարհին խոչընդոտներ չնկատեց մինչև անցած տուրը՝ այդ ընթացքում հաղթելով առաջնության իր բոլոր խաղերում: Եվ, չի բացառվում, որ ԲԿՄԱ-ի հետ սայթաքումն ավելի շատ օգուտ տա թիմին, քան վնաս: Յուրաքանչյուր հաղթարշավ ինչ-որ պահի ավարտվում է, և «Փյունիկի» համար կրկնակի ցավալի կլիներ, եթե այն ավարտվեր մրցաշրջանի գլխավոր խաղում:

Այս առաջնությունում թիմերն արդեն երեք անգամ հանդիպել են. «Ուրարտուն» երկու անգամ հաղթել է՝ 2։1 և 3։0: Այս պահի դրությամբ վերջին մրցավեճում 3։1 հաշվով հաղթեց «Փյունիկը»: Հավասար միավորների դեպքում հաշվի են առնվելու նախ միմյանց միջև խաղերի արդյունքները: Սա նշանակում է, որ ոչ-ոքին ևս ընդունելի տարբերակ է Գունկոյի թիմի համար: Այդ դեպքում կպահպանվի երկու միավորի առավելությունը, իսկ վերջին տուրում «Ուրարտուն» կարող է իրեն թույլ տալ ոչ-ոքի խաղալ նաև «Արարատի» հետ: Հետևաբար, «Փյունիկը» խաղալու է միայն հաղթանակի համար և, ունենալով հարձակողական մեծ ներուժ (Յուսուֆ Օտուբանջոն և Լուկա Յուրիչիչը 16-ական գոլով առաջնության լավագույն ռմբարկուներն են), առնվազն երկու գոլ կխփի: Գրեթե չեմ կասկածում: Մնում է հասկանալ՝ ինչով կպատասխանի «Ուրարտուն»: Բոլորիս հայկական «Կլասիկոյի» հաճելի դիտում:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա
20:00/2 հնս
«Փյունիկ» - «Ուրարտու»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ