«Փյունիկ» – «Նորավանք»․ կանխատեսում

19:00, 27 հկտ 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Փյունիկը» կհյուրընկալի «Նորավանքին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

«Փյունիկը» մոտենում է երկրորդ տեղին։ Թիմը 10 խաղից հետո 18 միավորով 3-րդն է և 4 միավոր է զիջում երկրորդ տեղում ընթացող «Արարատին»։ Այս խաղում հաղթանակը թույլ կտա կրճատել այդ տարբերությունը՝ հասցնելով մեկի։ Վերջին 5 խաղում «Փյունիկն» անպարտելի է․ 3 հաղթանակ և 2 ոչ ոքի։ Այս խաղում, բնականաբար, ֆավորիտ է հենց Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը։

«Նորավանքն» առաջնության հետնապահն է՝ ԲԿՄԱ-ի հետ միասին։ «Ալաշկերտն» այժմ ավելի հետ է, սակայն կորցրած միավորներով գերազանցում է առաջնության նորեկին։

Վահե Գևորգյանի թիմը փորձում է հավասար հավասարին պայքարել բոլոր թիմերի դեմ, սակայն միշտ ինչ-որ բան չի հերիքում։ Իսկ այդ ինչ-որ բանը թիմերի խաղամակարդակների տարբերությունն է։ Այո, պատահական հաղթանակներ երբեմն լինում են, բայց այսօր «Նորավանքը» չունի այն ուժը, որ կարողանա ձեռնոց նետել առաջնության լավագույն քառյակում գտնվող թիմերին։

«Փյունիկը» պայքարում է եվրագավաթային տեղերի համար և կարծում եմ, որ այս խաղում խնդիրներ չի ունենա։ Ընտրում եմ «Փյունիկի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․52 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
19:00/27 հկտ
«Փյունիկ» - «Նորավանք»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ