«Փյունիկ» – «Նոա»: Կանխատեսում և խաղադրույք

19:30, 05 մյս 2022
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Փյունիկը» կհյուրընկալի «Նոային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն տանտերերը։

«Փյունիկը» նախորդ տուրում կարողացավ ոչ-ոքի խաղալ «Արարատ-Արմենիայի» հետ և պահպանել առաջատարի դիրքը։ «Արարատ-Արմենիան» այս տուրի իր խաղն արդեն հաղթել է և 1 միավորով գերազանցում է «Փյունիկին»։ Եղիշե Մելիքյանի թիմը հաղթելու դեպքում կվերադառնա առաջին տեղ։ Ամեն ինչ «Փյունիկի» ֆուտբոլիստների ձեռքում է։ Մնացած խաղերում հաղթելու դեպքում թիմը կդառնա չեմպիոն։ Ու այս պարագայում չեմ պատկերացնում, թե ինչի շնորհիվ «Նոան», որը մրցաշարային աղյուսակի առումով մոտիվացիա չունի, կարող է կանգնել «Փյունիկի» ճանապարհին։

Գուցե «Փյունիկին» խանգարի գերմոտիվացիան, բայց թիմն այնքան դժվար ճանապարհ է անցել առաջին տեղում հայտնելու համար, որ դժվար թե այդպես հեշտությամբ կորցնի այն։ Միանշանակ, այս խաղի ֆավորիտը «Փյունիկն» է։ Մելիքյանն իսկապես կարողացել է այնպիսի թիմ ստեղծել, որը նույնիսկ դժվարին պահերին սառնասիրտ է գործում։

«Նոայի» համար մրցաշրջանը կարելի է ավարտված համարել։ Թիմը 27 խաղից հետո 34 միավորով 5-րդ տեղում է և 8 միավորով զիջում է 4-րդ տեղում գտնվող «Ալաշկերտին»։

Ընտրում եմ «Փյունիկի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․58 գործակիցը։ Տնային խաղում, երբ հաղթանակը թիմին կվերադարձնի առաջին տեղ, «Փյունիկը» չի սայթաքի։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
19:30/5 մյս
«Փյունիկ» – «Նոա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ