«Փյունիկ» – «Նոա»․ կանխատեսում

18:00, 05 նյմ 2021
VBET Հայաստանի Պրեիեր լիգայի 13-րդ տուրում «Փյունիկը» կհյուրընկալի «Նոային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում 2 թիմերը գոլ կխփեն։

Երկու թիմերն էլ անպարտելի են վերջին 5 խաղերում։ «Փյունիկը» 4 հաղթանակ է տարել և 1 ոչ ոքի գրանցել՝ «Ալաշկերտի» հետ (1:1): «Նոան» 3 հաղթանակ է տարել և 2 ոչ ոքի գրանցել։ Նախորդ տուրում թիմը 5։0 հաշվով ջախջախել էր ԲԿՄԱ-ին։

«Փյունիկն» օգտվեց «Արարատի» սխալներից և արդեն երկրորդ տեղում է՝ 24 միավորով։ «Նոան» աստիճանաբար մոտենում է լավագույն քառյակին։ Թիմը 18 միավորով 5-րդ տեղում է և 2 միավոր է զիջում «Սևանին»։

«Փյունիկը» սեփական խաղադաշտում, իհարկե, ֆավորիտ է համարվում։ Կարծում եմ, որ այս խաղում գնդակին ավելի շատ կտիրի Եղիշե Մելիքյանի թիմը, իսկ «Նոան» արագ հակագրոհների վրա կդնի շեշտը։

Հաշվի առնելով, որ երկու թիմերի համար էլ անչափ կարևոր հանդիպում է՝ կարծում եմ, որ խաղը բավականին լարված մթնոլորտում կանցի։ Շատ գոլեր չեմ սպասում, սակայն ենթադրում եմ, որ թիմերից մեկի հաջողության հասնելու դեպքում, մրցակիցը նույնպես գոլ կխփի։ Գուցե 1։1 հաշիվն ավելի իրատեսական է, սակայն մեր առաջնությունը բավականին անկանխատեսելի է։

Ընտրում եմ՝ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.83 գործակիցը։

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
18:00/5 նյմ
«Փյունիկ» – «Նոա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ