«Փյունիկ» – «Նարվա Տրանս»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

19:00, 13 հլս 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» և Էստոնայի գավաթակիր «Նարվա Տրանսի» միջև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Հայկական երեք ակումբ պայքարն է սկսում Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում: «Արարատ-Արմենիան» կխաղա ալբանական «Էգնատիայի», «Ալաշկերտը»՝ չեռնոգորական «Արսենալի» հետ: Իսկ կխոսեմ այսօր «Փյունիկի» մասին, որի մրցակիցը թերևս ամենահամեստն է: Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը կխաղա էստոնական «Նարվա Տրանսի» հետ:

Նարվա քաղաքը ներկայացնող այս թիմը չի փայլում իր արդյունքներով: «Տրանսը» երբեք չի դարձել Էստոնիայի չեմպիոն և ավելի շատ գավաթային թիմի համբավ է վայելում: Անցած մրցաշրջանում թիմը երրորդ անգամ նվաճեց Էստոնիայի գավաթը, ինչի շնորհիվ էլ հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայում: Հնչեղ անուններ «Տրանսում» չկան, թեև այնտեղ հանդես են գալիս լեգեոնականներ յոթ երկրից:

Հայաստանի փոխչեմպիոնն այս դիմակայության անվիճելի ֆավորիտն է: «Փյունիկը» մրցակցին գերազանցում է բյուջեով, կազմով, խաղամակարդակով և հավակնություններով: Անցած մրցաշրջանի վերջում ապրած հիասթափությունից հետո թիմը նոր եռանդով ու որոշակիորեն թարմացված կազմով փորձելու է կրկին հասնել մինչև խմբային փուլ: Եղիշե Մելիքյանն այն մասնագետներից է, որոնք սիրում են ու ամեն ինչ անում են գրանցած հաջողության օրինաչափությունն ապացուցելու համար: Այդ պատճառով, կասկածից վեր է, որ մինչև խմբային փուլը պայքարից դուրս մնալը երևանյան ակումբը կհամարի ձախողում: Իհարկե, շատ բան կախված է նաև վիճակահանությունից: «Տրանսին» շրջանցելու պարագայում «Փյունիկին» կսպասի շվեդական «Կալմարը»: Ակնհայտ ավելի ուժեղ մրցակից, բայց կրկին անցանելի: Ամեն դեպքում, դեռ պետք է լուծել էստոնական թիմի հարցերը: Այս մասով կան բարդություններ: «Փյունիկի» շանսերն այնքան բարձր են գնահատվում, որ իսկապես բարդ է որևէ բան խորհուրդ տալ: Նման իրավիճակում լավագույն որոշումը ռիսկի դիմելն է: Ենթադրեմ, որ «Փյունիկն» իր խաղային առավելությունը գոլերի կվերածի երկրորդ խաղակեսում, իսկ առաջինում կբավարարվի մրցակցի թույլ կողմերի ուսումնասիրությամբ և ոչ-ոքիով: Այս տարբերակի գործակիցը հսկայական մեծ է և, առնվազն, գայթակղիչ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
19:00/13 հլս
«Փյունիկ» - «Նարվա Տրանս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ