«Փյունիկ» — «Մաքքաբի Թել Ավիվ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 07 օգս 2018
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ» — «Մաքքաբի Թել Ավիվ» առաջին հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հայկական ակումբը նվազագույնը չի պարտվի այս խաղում: 

Այնպես է ստացվել, որ Եվրոպա լիգայի 2018/19 խաղարկությունը բարեհաջող է դասավորվում հայկական ակումբների համար: Վիճակահանության արդյունքում մեր թիմերը 3-րդ շրջանը հաղթահարելու դեպքում հանգիստ կարող են պայքարել խմբային փուլ մտնելու համար, ինչն էլ ավելի նախադեպը չունեցող ցուցանիշ է հայկական ֆուտբոլի համար:

Թվում է, թե առաջնահերթ այդ իրավունքը պետք է վաստակի «Ալաշկերտը», որովհետև «Մաքքաբի Թել Ավիվը» մեծ պատմություն ունեցող ակումբ է, որն իր առջև լուրջ նպատակներ է դրել, սակայն դա ընդամենը պատմություն է, քանզի վերջին անգամ այդ թիմը 3 տարի առաջ է տիտղոս նվաճել: Այս ակումբը ժամանակին մարզել են այնպիսի հզոր մասնագետներ, ինչպիսիք են Պետեր Բոսը, Պաուլու Սոուզան և անգամ «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտը:

Սակայն դա ներկայումս պարզապես պատմություն է, քանզի այժմ Վլադիմիր Իվիչի գլխավորած թիմը բավական երիտասարդ կազմով մրցելու է «Փյունիկի» հետ: Երևանյան ակումբի կազմը ևս երիտասարդ է, բայց այդ տեսանկյունից Անդրեյ Տալալևի թիմը կորցնելու ոչինչ չունի, իսկ ահա «Մաքքաբի Թել Ավիվը» դեռ շատ ապացուցելու բան ունի: «Փյունիկը» սեփական հարկի տակ անշուշտ ամեն բան կանի, որպեսզի չկարողանա գոնե չպարտվել, այսինքն ոչ-ոքին՝ 0:0-ն մեր թիմի համար վատ արդյունք չի լինի:

Մրցակիցը հիմնականում 4:4:2 տակտիկական դասավորությամբ է խաղում, 2 մաքուր հարձակվողով, որոնցից մեկն իսլանդացի Վիդար Էրն Կյարտանսոնն է, նա բավական բարձրահասակ է՝ 1,86 մ, աթլետիկ տվյալներով ֆուտբոլիստ է: Նրանից ամենաշատն է պետք զգուշանալ: Սակայն իսրայելական ակումբը մեկ խնդիր ունի՝ այն ամբողջ հանդիպման ընթացքում 4:4:2 մարտավարությամբ է խաղում, առանց փոփոխությունների, այսինքն պլան Բ չունի: Այս տեսանկյունից, «Փյունիկը», իհարկե, մեծ առավելություն ունի: Տալալաևն իսկապես ավելի լավ ու փորձառու մարզիչ է, քան Իվիչը, որն ընդամենը 2 տարվա մարզչական կարիերա ունի:

Մի խոսքով շատ խոսուն հանգամանքներ «Փյունիկի» օգտին: Այնպես որ, ես կանխատեսում եմ այս խաղում հայկական ակումբի չպարտվելը:

Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա, որակավորման 3-րդ փուլ, առաջին հանդիպում
20:00/7 օգս
«Փյունիկ» - «Մաքքաբի Թել Ավիվ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ