«Փյունիկ» – «Կալմար»։ Կանխատեսում և խաղադրույք
«Փյունիկը» հաղթել է առաջին խաղում 2։1 հաշվով։ Իհարկե, արդյունքը զարմանալի էր և անսպասելի՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շվեդական թիմը գոլ էր խփել առաջին խաղակեսում։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը, չնայած բաց թողած գոլին, կարողացավ կամային որակներ դրսևորել և օգտագործել իր պահերը։ Հանդիպման վերջին 10 րոպեները լարված էին, բայց Հայաստանի փոխչեմպիոնը կարողացավ պահել հաղթական հաշիվը։
«Կալմարը» ներքին առաջնությունում ևս պարտություն էր կրել՝ 0։2 հաշվով զիջելով «Գյոտեբորգին»։ Իսկ ահա «Փյունիկը» ՀՊԼ-ի առաջին տուրում 2։0 հաշվով առավելության էր հասել «Ալաշկերտի» նկատմամբ։
«Փյունիկը» հիմա դիմակայության ֆավորիտն է։ Այո, կարգով մրցակիցն ավելի բարձր է, բայց թղթի վրա ֆավորիտ լինելը հաղթանակ չերաշխավորեց «Կալմարին» առաջին խաղում։ Նույն իրավիճակում չհայտնվելու համար «Փյունիկը» պետք է մոռանա առաջին խաղի հաշիվն ու ինչպես հարկն է տրամադրվի այս խաղին։ Թիմը կադրային խնդիրներ ունի։ Վնասվածքի պատճառով խաղը կարող է բաց թողնել Հովհաննես Հարությունյանը, իսկ Ալեքսանդր Միլկովիչը հեռացել է երևանյան ակումբից։
Կարծում եմ, որ այս խաղի հիմնական իրադարձությունները կգրանվեն երկրորդ խաղակեսում։ Ընտրում եմ երկրորդ կեսի գոլերի տոտալը առաջինից շատ խաղադրույքը՝ 2․17 գործակցով։
Ինձ չի թվում, որ 0։0 հաշիվ կլինի։ Եթե «Փյունիկը» երկար ժամանակ կարողանա պահել հաշիվը, ապա մրցակիցն անպայման ազատ գոտիներ կբացի, որից էլ կօգտվեն դաշտի տերերի արագ ֆուտբոլիստները։
Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: