«Փյունիկ» – «Կալմար»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

19:00, 03 օգս 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» և շվեդական «Կալմարի» միջև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Եվրագավաթային թեժ ամառը շարունակվում է: Հայկական չորս ակումբ պայքարում է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ դուրս գալու համար: Առաջին խաղերում միակ հաղթանակը տոնեց «Փյունիկը», որը Շվեդիայում 2-1 հաշվով առավելության հասավ «Կալմարի» նկատմամբ:

Պատասխան խաղը Հայաստանի բազմակի չեմպիոնը կանցկացնի Աբովյանում՝ նույն ստադիոնում, որտեղ հաղթանակով մեկնարկեց այս մրցաշարում: Առհասարակ, Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Փյունիկն» անցկացրած երեք խաղում նույնքան հաղթանակ է տարել և օգոստոսի 3-ին կփորձի երկարաձգել շարքը: Թեպետ, հաջորդ փուլ դուրս գալու համար Եղիշե Մելիքյանի թիմին բավական է նաև ոչ-ոքի խաղալ:

Նման իրավիճակներում սա ամենավտանգավոր երևույթն է: Երբ թիմը դաշտ է դուրս գալիս՝ մտապահելով ձեռնտու ոչ-ոքին, որպես կանոն պատժվում է: Բայց Մելիքյանն այն մարզիչը չէ, որը կարող է թույլ տալ իր թիմին թուլանալ: «Փյունիկի» գլխավոր մարզիչը նաև դասեր էր քաղել անցած մրցաշրջանից, երբ Կոնֆերենցիաների լիգայի պատճառով զոհաբերեց առաջնության մի քանի հանդիպում և հետո մի փոքր չհասավ «Ուրարտուին» չեմպիոնական մրցավազքում: Նոր մեկնարկած Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Փյունիկը» 2-0 հաշվով հաղթեց եվրագավաթի մեկ այլ մասնակից «Ալաշկերտին» և հանգիստ խղճով պատրաստվում է «Կալմարի» հետ պատասխան հանդիպմանը: Ճիշտ է, այդ խաղին ընդառաջ Մելիքյանը զրկվեց կարևորագույն խաղացողներից մեկից: «Փյունիկից» «Նոա» տեղափոխվեց առաջատար պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը:

«Կալմարն» առաջին խաղում առանձնապես չտպավորեց: Շվեդական թիմը բավականին միօրինակ ֆուտբոլ էր խաղում, և «Փյունիկը», նույնիսկ առաջին կեսը տանուլ տալուց հետո, կարողացավ բեկել ընթացքը: Աբովյանում հայկական թիմը կարող է ավելի ագրեսիվ սկսել, թեև իրավիճակը դա ընդհանրապես չի պահանջում: Իր հերթին, «Կալմարը» չի շտապի նետվել առաջ՝ գիտակցելով, որ մրցակիցը շատ լավ է հակագրոհում: Ենթադրեմ, որ առաջին խաղակեսը կավարտվի ոչ-ոքի: Ինչ կլինի երկրորդ խաղակեսում, կախված է հյուրերի ցանկությունից և հաղթանակի ձգտումից: «Փյունիկն» արդեն ապացուցել է, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
19:00/3 օգս
«Փյունիկ» - «Կալմար» 
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ