«Բուդյո Գլիմտ» – «Փյունիկ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:00, 10 օգս 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» և նորվեգական «Բուդյո Գլիմտի» միջև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Ինչպես և մեկ տարի առաջ, եկավ պահը, երբ Հայաստանը եվրագավաթներում ներկայացնում է միայն «Փյունիկը»։ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում է, որտեղ մրցելու է Նորվեգիայի առաջնության առաջատար «Բուդյո Գլիմտի» հետ։ Այո, հենց այն «Բուդյո Գլիմտի», որը վերջերս ջախջախում էր Ժոզե Մոուրինյուի «Ռոմային»։

Հասկանալի է, որ կրկնել անցած տարվա սխրանքը մեր թիմին դժվար թե հաջողվի։ Նախորդ մրցաշրջանում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ դուրս եկավ Չեմպիոնների լիգայում երկու փուլ հաղթահարելու շնորհիվ։ Հիմա ճանապարհն ավելի փշոտ է, թեպետ մեկ տարի առաջ ռումինական «Կլուժը» անհաղթահարելի էր թվում այնպես, ինչպես հիմա նորվեգական ակումբը։ «Փյունիկը» կարճ ժամանակում մեզ ստիպեց հավատալ, որ հաղթել հնարավոր է նաև բացահայտ ֆավորիտներին։ Հենց այդ նպատակով են Նորվեգիա մեկնել Եղիշե Մելիքյանն ու նրա ֆուտբոլիստները։ «Փյունիկի» գլխավոր մարզիչը, տպավորություն է, որ ընդհանրապես չի կասկածում, որ կարող է հաղթել ցանկացած մրցակցի։ Եվ նրա այդ վստահությունը փոխանցվում է ֆուտբոլիստներին։ Շատ դեպքերում հենց դրա շնորհիվ է «Փյունիկը» շրջանցում կարգով իրեն գերազանցող մրցակցին։ «Բուդյո Գլիմտն» այդպիսինների շարքին է դասվում։

Նորվեգիայի առաջնությունում Չետիլ Կնուտսենի թիմն առայժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն կա մի հետաքրքիր փաստ․ երեք պարտությունից երկուսը թիմը կրել է վերջին երկու տուրում, իրար հետևից։ Նախորդ խաղում «Բուդյո Գլիմտը» պարտվեց իր գլխավոր հետապնդող «Վիկինգին» և սրեց ինտրիգը չեմպիոնական պայքարում։

«Փյունիկը» ևս լավ արդյունք չգրանցեց ներքին ասպարեզում։ «Արարատի» հետ տնային խաղում կորցրած երկու միավորը Մելիքյանը կարող է երկար հիշել։ Իսկ եվրոպական երկու խաղի արանքում «Փյունիկը» խաղալու է «Արարատ-Արմենիայի» հետ, որին հաջորդելու է նաև դերբին «Ուրարտուի» հետ։ Մելիքյանի առջև որևէ մրցաշարին նախապատվություն տալու լուրջ խնդիր է ծագում։ Եվ չի բացառվում, որ այս անգամ ընտրվի Պրեմիեր լիգան։ Համենայնդեպս, այդպես վարվելու պարագայում «Փյունիկի» մարզչին մեղադրել չի կարելի։

«Բուդյո Գլիմտի» հետ իսկապես ծանր է լինելու մրցակցել։ Գերգոլառատ ֆուտբոլ խաղացող այս թիմն ունի մրցակցի դարպասը գրավելու բազմաթիվ մեթոդներ։ Կարծում եմ՝ «Փյունիկը» ևս դա կզգա իր մաշկի վրա։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Վերադարձ
Կոնֆերենցիաների լիգա
20:00/10 օգս
«Բուդյո Գլիմտ» - «Փյունիկ»  
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ