«Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:00, 09 օգս 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկի» և սերբական «Ցրվենա Զվեզդայի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Ավարտվում է օգոստոսի առաջին տասնօրյակը, իսկ «Փյունիկը» դեռ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում է: Ճիշտ է, սա ուրախանալու միակ առիթն է, քանի որ Հայաստանի չեմպիոնը շուտով կտեղափոխվի ավելի ցածր եվրագավաթ:

Անցած շաբաթ Բելգրադում «Ցրվենա Զվեզդայից» կրած 0։5 հաշվով պարտությունը Հայաստանի 15-ակի չեմպիոնին փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու անգամ տեսական հնարավորություն չթողեց: Ամեն ինչ օրինաչափ է, քանի որ այսպիսի կազմով ու այսքան կորուստներով «Փյունիկը» չէր կարող դիմակայել մի թիմի, որի համար խմբային փուլ դուրս չգալը ձախողում կլինի: Սերբիայի չեմպիոնը սեփական դաշտում ապացուցեց, որ այս դիմակայությունում ինքն է դրության տերը:

Հերթը պատասխան խաղինն է, որը կկայանա Երևանում և էապես չի ազդի ընդհանուր ելքի վրա: Այդուհանդերձ, «Փյունիկը» հարազատ երկրպագուներին ասելիք ունի: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում Հայաստանի չեմպիոնը դեռ գոլ չի խփել սեփական դաշտում: Դա վատ շարժառիթ չէ երևանյան խաղին 100 տոկոսով նվիրվելու համար: Եթե անկեղծ, ես մեր թիմի գոլի նախադրյալները տեսնում եմ: Մինչև հիմա «Փյունիկը» մրցակիցներին շրջանցել է արտագնա գոլերի շնորհիվ: Հիմա, երբ մրցակցի դաշտում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը տանուլ տվեց դիմակայությունը, հարկավոր է տանը մեղմել պարտության դառնությունը: Իսկ դա հնարավոր է միայն գոլ կամ գոլեր խփելով: Կասկածից վեր է, որ «Փյունիկն» ամեն ինչ անելու է Չեմպիոնների լիգայից բարձր նոտայով հեռանալու համար: Ու, չնայած կազմում գոլահարի բացակայությանը, երևանյան թիմը պետք է որ գտնի մրցակցի դարպասի բանալին: Այս «Փյունիկում» գոլ խփել կարողանում են բոլորը՝ անգամ պաշտպանները:

Մելիքյանը կորցնելու ոչինչ չունի. տրամաբանական է, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչը կընտրի բաց ու հարձակվողական ֆուտբոլը: Բելգրադում տեսանք, թե ինչի կարող է դա բերել, բայց չէ՞ որ այնտեղ էլ բաց թողեցինք հինգը: Հետևաբար, ինչո՞ւ չփորձել դուռը շրխկացնել գեղեցիկ ոճով:

Կարծում եմ՝ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում կխփի իր առաջին տնային գոլը, բայց դա, ամենայն հավանականությամբ, չի օգնի խուսափել ևս մեկ պարտությունից: «Ցրվենա Զվեզդան» հետաձգել է առաջնության իր հերթական խաղը, ինչը նշանակում է, որ փլեյ-օֆֆ փուլից առաջ սերբական ակումբի առաջատարները չեն զրկվի խաղային պրակտիկայից:

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
21:00/9 օգս
«Փյունիկ» - «Ցրվենա Զվեզդա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ