«Փյունիկ» – «Ցելյե»: Սլովենիայի չեմպիոնը հաջող չի խաղում մրցակցի դաշտում
Այս իրավիճակում այնքան էլ ճիշտ չի լինի գնահատել թիմերի ուժը, մարզավիճակը կամ որևէ այլ բան։ Սա փլեյ-օֆֆ փուլն է, որտեղ յուրաքանչյուր թիմ իր հնարավորություններից ավելին է անելու խմբային փուլ դուրս գալու համար։ «Փյունիկը» տնային խաղում պետք է հաղթանակ տանի, որպեսզի արտագնա մրցավեճում ավելի հանգիստ գործի։ Ոչ-ոքին կամ պարտությունը կստիպեն Հայաստանի չեմպիոնին կտրուկ գործողություններ ձեռնարկել Սլովենիայում սպասվող պատասխան խաղում, որը, անկասկած, ձեռնտու կլինի մրցակցին։
«Ցելյեն» ամուր թիմ է, սակայն Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Սլովենիայի չեմպիոնին հաղթել էր 5։0 հաշվով։
«Ցելյեն» լավ հանդես չի գալիս արտագնա խաղերում։ «Փյունիկը» պետք է օգտվի դրանից։ Կարծում եմ՝ Եղիշե Մելիքյանը կկարողանա ինչպես հարկն է տրամադրել իր ֆուտբոլիստներին, իսկ լեփ-լեցուն ստադիոնն էլ կօգնի ճնշում գործադրել մրցակցի վրա։
Ընտրում եմ «Փյունիկի» հաղթանակը՝ 2․48 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: