«Փյունիկ» – «Բուդյո Գլիմտ»։ Կանխատեսում և խաղադրույք

20:00, 17 օգս 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Փյունիկ» – «Բուդյո Գլիմտ» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Առաջին խաղում նորվեգական թիմը հաղթել է 3։0 հաշվով։ Ասել, որ «Փյունիկն» առանց շանսերի պարտվեց, սխալ կլինի, քանի որ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի քայլերը հասկանալ կարելի էր։ Անհնար կլիներ «Բուդյո Գլիմտի» հետ բաց ֆուտբոլ խաղալ, բայց այդքան շուտ գոլ բաց թողնելն էլ խառնեց «Փյունիկի» ծրագրերը։

«Բուդյո Գլիմտը», չնայած արհեստական խոտածածկին, բավական որակյալ ու դիտարժան խաղ ցուցադրեց։ Թիմը կարծես ճախրում էր, արագ գրոհներ ու հակագրոհներ էր կազմակերպում։

Պատասխան խաղում, իհարկե, նույն արագությունները մեկնարկային րոպեներից չեն լինի, բայց «Փյունիկը» կարող է ստիպել մրցակցին լարվել։

Անկախ խաղի ընթացքից, «Փյունիկը» մինչև վերջին րոպեն փորձելու է գոլ խփել։ «Բուդյո Գլիմտը» կարող է անգամ պարտվել 2 գնդակի տարբերությամբ։ Այնպես որ, միակ տրամաբանական խաղադրույքն ինձ համար հետևյալն է․ «Փյունիկի» գոլերի տոտալը 1-ից շատ՝ 2.05 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

 

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
20:00/17 օգս
«Փյունիկ» – «Բուդյո Գլիմտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ