«Փյունիկ» – «Բուդյո Գլիմտ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:00, 17 օգս 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» և նորվեգական «Բուդյո Գլիմտի» միջև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Միակ թիմը, որը դեռ ներկայացնում է Հայաստանը միջազգային ասպարեզում, մոտ է պայքարն ավարտելուն: Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» գրեթե ոչ մի շանս չուներ Նորվեգիայում՝ երեք անպատասխան գնդակ բաց թողնելով «Բուդյո Գլիմտից»: Խաղային իրականությունն ավելի դաժան էր. նորվեգական ակումբը, ցանկության դեպքում, կարող էր ավելի շատ գնդակ ուղարկել մեր թիմի դարպասը: Իսկ «Փյունիկը» բավարարվեց հանդիպման վերջնամասում ստեղծած երկու գոլային պահով:

Երևանյան խաղից առաջ ստեղծվեց իրավիճակ, որի մասին խոսեցի դեռևս առաջին հանդիպման նախօրեին: Միգուցե իրոք եկել է պահը, երբ Եղիշե Մելիքյանը պետք է զոհաբերի եվրագավաթային հանդիպումը՝ նախապատվությունը տալով Հայաստանի Պրեմիեր լիգային: Այնտեղ, ի դեպ, «Փյունիկին» ծանրագույն օրացույց է սպասում: Առջևում «Ուրարտուի» հետ գերկսզբունքային դիմակայությունն է, էլ չասեմ, որ հետաձգվեց «Բուդյո Գլիմտի» հետ խաղերի արանքում նախատեսված մրցավեճն «Արարատ-Արմենիայի» հետ: Այստեղ ամենակարևորն այն է, որ «Փյունիկի» ամբողջ պատվիրակությունը բարեհաջող վերադարձավ Երևան:

Իրականում, եթե վերցնենք զուտ մարզական բաղկացուցիչը, այս դիմակայությունում «Փյունիկն» իսկապես որսալու ոչինչ չունի: Հասկանալի է, որ հարկավոր կլինի գոհացնել «Հանրապետական» ստադիոն եկած երկրպագուներին (մուտքն, ի դեպ, ազատ է), բայց ժամանակակից ֆուտբոլում քչերն են ծրագրերը խախտում հանուն ռոմանտիզմի: Սառը դատողությունը հուշում է, որ պետք է մտածել հետագա խաղերի մասին: Նորվեգիայում նաև տեսանք, որ առջևում շատ բարդ է առանց Լուկա Յուրիչիչի: Թեև «Փյունիկը» դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել, բայց պարզ է, որ բոսնիացուն այլևս չենք տեսնի Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում: Դա ավելի է բարդացնում գոլ խփելու խնդիրը:

Բոլոր գործոնները հաշվի առնելով, կարծում եմ՝ «Բուդյո Գլիմտը» դիմակայությունում կտոնի ևս մեկ հաղթանակ, այն էլ՝ երկու և ավելի գնդակի առավելությամբ: Ապահովության համար կարելի է ընտրել վերադարձով տարբերակը, իսկ եթե համարձակ եք, ապա հենց Ձեզ համար է «Բուդյո-Գլիմտի»՝ -1.5 հանդիկապով հաղթանակը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:00/17 օգս
«Փյունիկ» - «Բուդյո Գլիմտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:00/17 օգս
«Փյունիկ» - «Բուդյո Գլիմտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ