«Փյունիկ» – «Բազել»: Հայաստանի չեմպիոնը պատմություն կկերտի

21:45, 03 նյմ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Փյունիկ» – «Բազել» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Փյունիկին» այս խաղում միայն հաղթանակ է հարկավոր։ Հաղթելու դեպքում Հայաստանի չեմպիոնը նույնիսկ կարող է խմբային փուլն ավարտել առաջին հորիզոնականում, եթե զուգահեռ խաղում «Սլովանը» չհաղթի «Ժալգիրիսին»։

5-րդ տուրից հետո «Սլովանն» ու «Բազելն» ունեն 8-ական միավոր, «Փյունիկը»՝ 6, իսկ «Ժալգիրիսը»՝ 5։

«Բազելի» հետ առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1։3 հաշվով։ Ընդհանուր առմամբ, երևում էր, որ թիմերի միջև խաղամակարդակների տարբերություն կա։ «Բազելը» կարգով ավելի բարձր է, սակայն վերջին 3 խաղերում նվազագույնը 2-ական գոլ է բաց թողել։ Պաշտպանությունում թիմը չի փայլում։ Զարմանալի է, բայց «Փյունիկն» ավելի շատ «չոր» հաշվով հաղթանակ է տարել (2), քան «Բազելը» (1):

Այս խաղը կարող է պատմական նշանակություն ունենալ հայկական ֆուտբոլի համար։ Հաշվի առնելով «Բազելի» վերջին խաղերի արդյունքները, ռիսկի կդիմեմ՝ ընտրելով «Փյունիկի» հաղթանակը՝ 4․40 գործակցով։ Հաղթելու դեպքում «Փյունիկը» կդառնա հայկական առաջին թիմը, որը կխաղա եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
21:45/3 նյմ
«Փյունիկ» – «Բազել»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ