«Փյունիկ» – «Բազել»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:45, 03 նյմ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» և շվեյցարական «Բազելի» միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Բարև Ձեզ.

Եվրագավաթների խաղարկությունում ավարտվում է առաջին կամ, ինչպես ընդունված է ասել, աշնանային հատվածը: 2022-ը մեզ համար պատմական է բոլոր առումներով: Նախ, «Փյունիկը» կրկնեց «Ալաշկերտի» հաջողությունը և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլ: Ապա դարձավ առաջին հայկական ակումբը, որն այնտեղ հաղթանակ տարավ: Հետո այդ հաղթանակները դարձան երկուսը, իսկ նոյեմբերի 3-ին Հայաստանի չեմպիոնը կպայքարի այդ խմբից փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Բոլոր առումներով չտեսնված ու չլսված իրադարձություն, որով այսօր ապրում է ամբողջ ֆուտբոլային Հայաստանը:

Ի դեպ, դա ևս «Փյունիկի» նվաճումներից մեկն է: Հայաստանի հավաքականի վերջին անհաջող ելույթի ֆոնին մեր ուժեղագույն ակումբը կարողացավ մինչև տարվա ավարտը պահպանել ֆուտբոլային շունչը և մարդկանց բերել «Հանրապետական» ստադիոն: Եթե նոյմեբերի 3-ի երեկոյան այն լեցուն լինի, «Փյունիկի» բեռն ավելի թեթև կլինի: Չնայած, հաճախ լինում է հակառակը…

Իսկ մրցելու է մեր չեմպիոնը «Բազելի» հետ: Շվեյցարիայում կայացած առաջին տուրի խաղում թեև «Փյունիկը» պարտվեց 1։3 հաշվով, բայց չկար տպավորություն, որ այդ թիմի հետ մրցել հնարավոր չէ: «Բազելն» ուներ և ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց ևս մեկ ապացույցը դարձավ նրա հետ խաղում «Ժալգիրիսի» վերադարձը 0։2 հաշվից: Հակառակ դեպքում, շվեյցարական ակումբն արդեն փլեյ-օֆում կլիներ, և Եղիշե Մելիքյանի թիմի ճակատագիրը միայն իր ձեռքում չէր լինի: Իսկ այսպես, հարկավոր է հաղթել «Բազելին» և անկախ մյուս խաղի արդյունքից, դուրս գալ հաջորդ փուլ: Եվ այստեղ ընդհանրապես էական չէ, թե որ տեղով:

«Սլովանի» հետ նախավերջին տուրի հանդիպումից առաջ «Փյունիկը» հետաձգեց Հայաստանի Պրեմիեր լիգայի ևս մեկ խաղ՝ «Վանի» հետ: Բայց Բրատիսլավայից վերադառնալուց հետո մրցեց հետնապահ «Նոայի» հետ ու դժվարությամբ հաղթեց նվազագույն հաշվով: «Բազելն» այդ ընթացքում հրաժարվել է Շվեյցարիայի առաջնությունում հաղթելու գաղափարից և կենտրոնացել է Կոնֆերենցիաների լիգայի վրա: Առաջատար «Յանգ Բոյզից» 1։3 հաշվով կրած վերջին պարտությունը խաչ քաշեց Ալեքսանդր Ֆրայի թիմի ոսկե հույսերի վրա: Այնպես որ, «Բազելը» Երևան է ժամանել ամենալուրջ մտադրություններով:

Կազմի առումով մեր մրցակիցն ունի առավելություն: «Բազելն» ավելի շատ վարպետ ունի և ավելի փորձառու է: Փոխարենը, «Փյունիկն» իր բոլոր միավորները վաստակել է տանը և ձգտելու է տոնել երրորդ հաղթանակը, որը կլուծի թիմի բոլոր խնդիրները: Ասել է թե, դաշտում ֆուտբոլիստները միմյանց չեն զիջելու ոչ մի մետր: Շատ կարևոր է, որ «Փյունիկը» հոգեբանորեն «չվառվի», ինչը հայկական թիմերի հետ հաճախ պատահում է, երբ այն հայտնվում է համազգային ուշադրության կենտրոնում: Հենց այս գործոնում է իմ գլխավոր մտավախությունը: Եթե «Փյունիկը» ցույց տվեց անգամ փոքրիկ անհամարձակություն, մրցակիցը կհարձակվի ամենափորձառու գիշատիչի պես: Իսկ այդ պարագայում ամեն ինչ կարող է ավարտվել դեռևս առաջին խաղակեսում: Չգիտեմ՝ ինչպես իրականում «Բազելը» կբաշխի իր ուժերը, բայց իր երկու գոլը շվեյցարական ակումբը կխփի: Դա կարող է չերաշխավորել հաղթանակ, բայց դրանից մենք, միանշանակ, չենք տխրի:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
21:45/3 նյմ
«Փյունիկ» - «Բազել»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ