«Փյունիկ» – «Արարատ»: Կանխատեսում և խաղադրույք
«Փյունիկը» շարունակում է զարմացնել։ Հայաստանի փոխչեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կարողացավ հաղթահարել շվեդական «Կալմարի» արգելքը՝ հաղթելով 2 խաղերում։ «Փյունիկը» 4 օր անց հյուրընկալվելու է նորվեգական «Բուդյո Գլիմտին»։ Դա նշանակում է, որ «Արարատի» հետ խաղում Եղիշե Մելիքյանը ռոտացիա կկիրառի։ Գրաֆիկը շատ խիտ է։
«Արարատը» նախորդ տուրում 1։3 հաշվով զիջել էր «Արարատ-Արմենիային»։ Կարծում եմ, որ այս մրցաշրջանում ևս Երևանի «Արարատը» լուրջ հավակնություններ չի ունենալու, սակայն երբեմն խառնելու է առաջատարների ծրագրերը։
Այստեղ ամեն ինչ կախված է «Փյունիկից»։ Անկասկած, թիմը փորձելու է խաղալ հաղթանակի համար, քանի որ զուգահեռ պայքարելու է չեմպիոնության համար։
Կարծում եմ, որ տանտերերը կխնայեն ուժերը եվրագավաթային հանդիպման համար։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․77 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: