«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»: Գործող չեմպիոնը կշարունակի հաղթարշավը

20:00, 27 ապր 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ուրարտուն», որն ունի 64 միավոր։ «Արարատ-Արմենիան» 63 միավորով 2-րդն է, իսկ «Փյունիկը» 61 միավորով 3-րդ տեղում է։ 

Այս և «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպման ելքերից կախված, հնարավոր է, նոր առաջատար լինի։

2023 թվականին «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» անպարտելի են, սակայն գործող չեմպիոնը հաղթել է առաջնության բոլոր հանդիպումներում։ «Արարատ-Արմենիան» 2 ոչ-ոքի է խաղացել «Ալաշկերտի» (0:0) և «Ուրարտուի» հետ։ Նախորդ տուրում «Ուրարտուն» «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպման վերջնամասում 2 գոլ խփեց և ոչ-ոքի ավարտեց խաղը։ Անկասկած, դա ձախողում է Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմի համար։

Եղիշե Մելիքյանը մարզչական պայքարում դեռևս լավագույնն է։ Նրա կատարած աշխատանքը՝ կազմի ընտրություն, տակտիկա, փոխարինումներ, տեսանելի են նույնիսկ անզեն աչքով։ «Փյունիկը» կարողացավ հյուրընկալվելիս հաղթել «Ուրարտուին» վերոնշյալ հանգամանքների շնորհիվ։ Կարծում եմ, որ առաջիկա խաղում հյուրերը դատապարտված են պարտության։

Ճիշտ է, ֆուտբոլում ամեն ինչ միանշանակ չէ, հատկապես՝ մեր առաջնությունում, սակայն սա այն քիչ խաղերից մեկն է, որտեղ նույնիսկ սխալ կանխատեսում տալու դեպքում չեմ հիասթափվի։ Կարծում եմ, որ այս խաղում կհաղթեն տանտերերը։

Ընտրում եմ «Փյունիկի» հաղթանակը՝ 2․71 գործակցով։ Ինչպես նաև ընտրել եմ «Փյունիկի» գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 3․00 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա
20:00/27 ապր
«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա
20:00/27 ապր
«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ