«Փյունիկ» – «Ալաշկերտ»: Կանխատեսում և խաղադրույք
«Փյունիկն» այս մրցաշրջանում դեռ մեկ հանդիպում է անցկացրել ներքին առաջնությունում։ «Ուրարտուի» հետ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։ Հայաստանի գործող չեմպիոնը նախորդ 2 խաղերում հաղթել է ղազախական «Օրդաբասիին» միևնույն 1։0 հաշվով և դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ։ «Փյունիկի» մրցակիցը Սլովենիան ներկայացնող «Ցելյե» ակումբն է։ Բոլորի համար էլ պարզ է, որ այդ խաղն ավելի կարևոր է «Փյունիկի» համար։
«Ալաշկերտը» պետք է օգտվի այս իրավիճակից։ Թիմը դեռ հաղթանակ չի տարել ընթացիկ մրցաշրջանում։ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմն 1-ին տուրում 0։2 հաշվով զիջել է «Արարատին», իսկ «Վանի» հետ 2-րդ տուրի խաղն ավարտել է 1։1 հաշվով։
Կարծում եմ, որ հյուրերն ագրեսիվ են գործելու, իսկ «Փյունիկը» մտածելու է եվրագավաթային խաղի մասին։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․98 գործակցով։ Դժվար է կռահել հանդիպման ելքը, քանի որ պարզ չէ, թե ինչ կազմով խաղադաշտ դուրս կգան տանտերերը։ Եթե Եղիշե Մելիքյանը ռոտացիա չկիրառի, ապա «Ալաշկերտի» համար շատ բարդ կլինի։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: