«Փյունիկ» – «Ալաշկերտ»: Գործող չեմպիոնը կշարունակի հաղթարշավը
«Փյունիկը» նախորդ տուրում լրջորեն միջամտեց չեմպիոնական պայքարին։ «Ուրարտուն» «Փյունիկին» պարտվելուց հետո չհաղթեց նաև «Արարատի» հետ խաղում։ Այժմ առաջատար «Ուրարտուն» ունի 63, երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» 62, իսկ եռյակը եզրափակող «Փյունիկը»՝ 55 միավոր։
«Ալաշկերտին» չհաղթելու դեպքում իրավիճակը սարսափելի չի լինի, սակայն դրանից ավելի շատ կշահի «Արարատ-Արմենիան»։ «Փյունիկի» համար այս ու մնացած 9 խաղերը նման են լինելու եզրափակիչների։ Պետք է հաղթել բոլոր խաղերում։ Հաշվի առնելով, թե ինչ ֆուտբոլ է ցուցադրում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը, դա լրիվ իրագործելի առաջադրանք է։
«Ալաշկերտը» մրցաշարային աղյուսակի առումով մոտիվացիա չունի։ Թիմը 4-րդ տեղում է և 10 միավորով է զիջում «Փյունիկին»։ Տեսականորեն 9 խաղում 10 միավոր հետ բերելը հնարավոր է, բայց ոչ այս դեպքում։
«Ուրարտուի» հետ խաղի առաջին րոպեին 11 մետրանոցից գոլ բաց թողնելուց հետո «Փյունիկը» կարողացավ 3։1 հաշվով հաղթանակ տանել։ Կարծում եմ, որ այս անգամ ևս գործող չեմպիոնը կհաղթի։ Ընտրում եմ «Փյունիկի» հաղթանակը՝ 1․74 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: