«Փյունիկ» – «Ալաշկերտ»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

19:00, 15 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Փյունիկ» – «Ալաշկերտ» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղի վերաբերյալ։

«Փյունիկը» վերջին 3 հանդիպումներում վաստակել է 7 միավոր։ Եղիշե Մելիքյանի թիմը նախ 2։0 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ, հետո գոլազուրկ ոչ ոքի խաղաց լավագույն եռյակում ընթացող «Սևանի» հետ, իսկ միջազգային դադարից առաջ էլ նվազագույն հաշվով հաղթեց Պրեմիեր լիգայի հաղթողի հավակնորդներից մեկին՝ «Արարատին»։

Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը զգալիորեն շտկեց իր մրցաշարային վիճակը և այժմ 4-րդն է։ Եթե առաջնության սկզբում «Փյունիկն» անկայուն էր հանդես գալիս, ապա վերջին ժամանակներս Եղիշե Մելիքյանին կարծես հաջողվել է կարգավորել այդ խնդիրը։

Այնուամենայնիվ, մայրաքաղաքային թիմի ֆուտբոլիստները պետք է չթուլացնեն կենտրոնացվածությունը, որովհետև շատ դեպքերում թիմերը միջազգային դադարից հետո դժվար են վերականգնում տեմպը։ Այո՛, փոքրիկ ընդմիջումն առիթ է մի փոքր հանգստանալու և ուժերը վերականգնելու համար, բայց մյուս կողմից՝ կարող է խանգարել տոնուսը պահպանելու գործում։

«Ալաշկերտն» առայժմ շարունակում է 2 ճակատով պայքարել։ Հայաստանի գործող չեմպիոնը նոր գլխավոր մարզիչ ունի և կարծես աստիճանաբար հաղթահարում է խաղային ճգնաժամը։ Գալիք շաբաթ Միլան Միլանովիչի թիմը Կոնֆերենցիաների լիգայում ընդունելու է ավստրիական ԼԱՍԿ-ին։ Ներքին առաջնությունում հաղթանակը կարող է հոգեբանակ լավ խթան դառնալ «Դեղինների» համար, բացի այդ, «Ալաշկերտն» այլևս նահանջելու տեղ չունի։ Չափից ավելի միավորներ է կորցրել և առայժմ մրցաշարային աղյուսակի հատակում է, այնպես որ, եվրագավաթային խաղից առաջ ռոտացիայի մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հյուրերը ներքին առաջնությունում առաջին խաղն են անցկացնելու նոր մարզչի գլխավորությամբ՝ ընտրում եմ «Ալաշկերտը» կհաղթի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 3․10 գործակիցը։

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
19:00/15 հկտ
«Փյունիկ» – «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ