Փարիզ-2024։ Էքսպրես խաղադրույք` ֆուտբոլի խաղերի վերաբերյալ
Ճապոնիա – Իսպանիա
Ճապոնացիներն այս մրցաշարում դեռ գոլ բաց չեն թողել։ Պարագվայի հետ խաղում թիմին բախտը ժխտաց, քանի որ մրցակիցը մնաց 10 հոգով։ Հանդիպումն ավարտվեց ճապոնացիների հաղթանակով՝ 5։0 հաշվով։ Մյուս 2 խաղերում Ասիայի ներկայացուցիչը հաղթել էր 1։0 հաշվով։ Պետք է նշել, որ այդ խաղերում մրցակիցները բավական թույլ թիմեր էին։ Ճապոնացիների xG-ն Իսրայելի և Մալիի հետ խաղերում գերազանցել է 2-ը։ Գոլային պահերն իրացնելու առումով Ճապոնիայի հավաքականը խնդիրներ ունի։ Իսպանիայի հավաքականն այդ առումով ավելի լավ է գործում։
Նախորդ Օլիմպիական խաղերում այս հավաքականները մրցել են միմյանց հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0։0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում իսպանացիների հաղթական գոլը խփել է Մարկո Ասենսիոն։ Չեմ կարծում, որ այս խաղն էլ գոլառատ չի լինի։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2-3 գոլ խաղադրույքը՝ 2․00 գործակցով։
Եգիպտոս – Պարագվայ
Այս խաղում կարող է ցանկացած ելք գրանցվել։ Դժվար է այստեղ նշել, թե որ թիմն է համարվում ֆավորիտ։ Ամեն ինչ կվճռի առաջին գոլը, եթե այն գրանցվի։ Ամեն դեպքում, այս խաղում լուրջ պայքար կլինի և երբեմն բավական կոպիտ։ Պարագվայի ֆուտբոլիստներն անզիջում են, շատ են խախտում կանոնները և հաճախ են զգուշացվում։ Եգիպտոսի հավաքականի խաղացողներն էլ չեն զիջի մրցակցին կոպիտ խաղով։
Կարելի էր ընտրել դեղին քարտերի տոտալի վերաբերյալ խաղադրույք, սակայն շվեդ մրցավար Նյուբերգը թույլ է տալիս ֆուտբոլիստներին պայքարել։ Այնուամենայնիվ, խախտումներ շատ կլինեն այս խաղում։ Պարագվայի միայն մեկ խաղում է 24-ից քիչ խախտում գրանցվել (Իսրայելի հետ՝ 22)։ Ճապոնիայի հետ խաղում գրանցվել է 28, իսկ Մալիի հետ հանդիպմանը՝ 33 խախտում։
Ընտրում եմ խաղի խախտումների տոտալը 23․5-ից շատ խաղադրույքը՝ 1․80
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: