Պեսկարա — Ռոմա. Հովհաննես Դանիելյանի կանխատեսումը

22:45, 24 ապր 2017

Իտալական Սերիա Ա-ն մոտենում է իր ավարտին: Յուվենթուսը, կարելի է ասել, անհասանելի է դարձել երկրորդ տեղում ամրապնդված Ռոմայի համար։ Վերջինս ապրիլի 24-ին հանդիպելու է արդեն վաղուց Սերիա Ա-ն լքելու հետ համակերպված Պեսկարայի հետ:

Պեսկարան, ինչպես արդեն նշեցի, մյուս մրցաշրջանում ամենայն հավանականությամբ կխաղա Սերիա Բ-ում: Այս մրցաշրջանի պաշտոնական խաղերում թիմը տոնել է ընդամենը 2 հաղթանակ, 8 խաղ ավարտել ոչ ոքի և պարտվել 22 խաղում: Սա, բնականաբար, չէր կարող չզայրացնել թիմի ղեկավարությանը և նրանք գնացին անսովոր քայլի: Պեսկարան մարտի վերջին ընկերական հանդիպում ունեցավ 4րդ դիվիզիոնը ներկայացնող Ավեցիանոյի հետ և հաղթեց 5-1 հաշվով: Սա արված էր թիմային ոգին բարձրացնելու և թիմին վստահություն հաղորդելու նպատակով և ինչ որ տեղ, դա հաջողվեց: Հաջորդ երկու խաղերում Պեսկարան չպարտվեց Միլանին և Էմպոլիին, սակայն նրանք չկարողացան դիմակայել հրաշալի մարզավիճակում գտնվող Յուվենթուսին և ըստ իս, նույնը կկրկնվի Ռոմայի դեմ մրցավեճում: Պեսկարայի կազմում կբացակայեն վնասվածքներ ստացած Ջիլարդինոն, Պեպեն և Վիտուրինին:

Ռոման կարծես թե վերականգնել է իր մարզավիճակը և բավականին լավ է հանդես գալիս, չհաշված Ատալանտայի հետ վերջին մրցավեճը: Վնասվածքից ապաքինվել է Դե Ռոսսին: Բոլոր ֆուտբոլիստները, բացի երկարաժամկետ վնասվածք ստացած Ֆլորենցիից և կասկածի տակ գտնվող Էմերսոնից, պատրաստ են տխրեցնել Պեսկարայի երկրպագուներին: Ենթադրվում է, որ Սպալետտին այս խաղի համար կընտրի 4-2-3-1 մարտավարությունը, իսկ հարձակման աջ եզրը կրկին կվսատհի Դիեգո Պերոտտիին:

Կարճ ասած, Ռոման կազմ-պատրաստ է ջախջախելու հանձնված Պեսկարային, և իմ կարծիքով, դա նրանց կհաջողվի: Այդ իսկ պատճառով, առաջարկում եմ ռիսկի գնալ և խաղադրույք կատարել Ռոմայի՝ առնվազն 3 գոլի առավելության վրա` 2.43 գործակցով:

Օրդինար: Հաղթած
22:45/24 ապր
Պեսկարա - Ռոմա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ