«Պարմա» — «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:00, 14 մրտ 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իտալիայի առաջնության 27-րդ տուրի «Պարմա» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ։

Պաոլո Ֆոնսեկայի թիմում հիմա գրեթե նույն իրավիճակն է, ինչ եղանակը Հայաստանում՝ անսպասելի փոփոխություններ, մռայլ-վառ-մռայլ-վառ մթնոլորտ, մի օր արև է, մի օր էլ՝ ցունամի։ Ընդամենը 2 շաբաթվա ընթացքում «Ռոման» կորցրեց Ժորդան Վերետուին ու Հենրիխ Մխիթարյանին։ Վնասվածքի համաճարակը ներխուժել է «Տրիգորիա» և դուրս չի գալիս այնտեղից։ Բայց Ա սերիայի հաջորդ տուրում «Ռոմայի» մրցակիցը «Պարման» է։

Խեղճ Ռոբերտո Դ՛Ավերսայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում ավելի շատ պայքարում է ոչ թե ուժեղագույնների խմբում իր տեղը պահպանելու, այլ գոնե հաղթանակ տոնելու համար։ Միայն պատկերացրեք։ Պարմալեզցիները վերջին անգամ «հաղթանակ» բառը լսել են 2020 թվականի նոյեմբերի 30-ին, երբ արտագնա խաղում մեծ դժվարությամբ հաղթեցին «Ջենոային»։ Եվ ինչն է ավելի զարմանալի. այս թիմերի միջև կայացած վերջին խաղը տեղի է ունցել նոյեմբերի 22-ին։ Այսիքին ստացվում է, որ ավելի քան 1 շրջան է, «Պարման» հաղթել չի կարողանում։ Այս ընթացքում Դ՛Ավերսայի տղաները հակառեկորդ են սահմանել՝ պարտվելով 5 խաղում անընդմեջ։ Այդ շարքին հաջորդած ոչ-ոքիից հետո «Պարման». պարտվել է ևս 5 խաղում, որոնցից 4-ը՝ Ա սերիայում, 1-ը գավաթում։ Մի խոսքով՝ աղետ։

«Ռոմայի» մրցաշրջանը մեծ հաշվով նույն հունով է ընթանում։ Պարտություններ հիմնականում իտալական մյուս թոփերից, պատահական ոչ-ոքիներ, օրինակ «Բենեվենտոյի» հետ։ Վերջին 10 խաղում Ֆոնսեկայի թիմը տարել է 7 հաղթանակ և կրել միայն 2 պարտություն, այն էլ «Միլանից» ու «Յուվեից»։ Թիմի տրամադրությունը (եթե չհաշվենք) վնասվածքների թիվը, վատ չէ։ «Շախտյորին» տանը ջախջախելուց հետո (3-0) «գայլերը» գործնականում ապահովեցին իրենց տեղը քառորդ եզրափակիչում, իսկ դա նշանակում է, որ կարելի է կենտրոնացնել ուժերը Ա սերիայի վրա։

Ֆոնսեկայի թիմից դուրս են Վերետուն ու Մխիթարյանը։ Թիմի հետ նոր էր սկսել մարզվել ու խաղալ Քրիս Սմոլինգը, բայց անգլիացի պաշտպանը նորից վատառողջ է և առաջիկա խաղին չի մասնակցի։ «Պարմայի» կազմում որակազրկման պատճառով չենք տեսնի Յուրայ Կուցկային։ Փոխարենն ապաքինվել է «Ռոմայի» նախկին վինգեր Ժերվինյոն։ Խաղին գուցե պետրաստ լինի նաև Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Գրացիանո Պելեն (Այո, նա վերադարձել է հայրենիք։

Կանխատեսում

Իհարկե, «Ռոմայի» լավ ընթացքն ու «Պարմայի» հակառակ ընթացքն առաջացնում են գայթակղություն խաղադրույք կատարելի խաղալ «Երկուսն էլ կխփեն — ՈՉ»-ի վրա, սակայն պարմալեզցիները գոլ խփել գիիտեն։ Մասնավորապես, վերջին 4 խաղում թիմը խփել է 8 գնդակ։ Այնպես որ, կառաջարկեմ պարզապես «Ռոմայի» հաղթանակն ու Տոտալ շատ 1,5-ից։

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
18:00/14 մրտ
Парма - Рома
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ