«Պարի Նիժնի Նովգորոդ» – «Ռուբին»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
«Պարի Նիժնի Նովգորոդը» հրաշքով պահպանեց տեղը ՌՊԼ-ում։ Հիշում ենք, թե ինչ սարսափելի շրջան էր թիմի մոտ, մարզիչը չէր կարողանում լուծում գտնել։ Նիժնի Նովգորոդը ներկայացնող թիմը շատ էր գոլեր բաց թողնում և գրեթե ֆուտբոլ չէր խաղում։ Դրա համար պատճառներ կային։ Մարզիչը քիչ ժամանակ էր ունեցել ֆուտբոլիստների հետ ծանոթանալու համար։ Հիմա այդ ժամանակը մարզիչն ունեցել է և Իլիչի աշխատանքի մասին հնարավոր կլինի խոսել առաջին հանդիպումներից հետո։ Այնուամենայնիվ, վստահ եմ, որ թիմում շատ բան չի փոխվել։ «Պարի Նիժնի Նովգորոդը» նախորդ 2 խաղերում հաղթել է 1։0 հաշվով, սակայն մրցակիցներն այնքան էլ ուժեղ չեն եղել։
«Ռուբինն» ավելի լավ վիճակում է։ Թիմը պահպանել է առաջատարներին։ Ընկերական խաղերում «Ռուբինը» ոչ-ոքի է գրանցել «Կռիլյա Սովետովի» հետ (2:2), 3:1 հաշվով հաղթել «Ենիսեյին», իսկ նախորդ խաղում 4։3 հաշվով առավելության է հասել «Լոկոմոտիվի» նկատմամբ։ Հյուրերի համար հեշտ խաղ չի լինելու, սակայն ինձ համար «Ռուբինը» ֆավորիտ է։
Կարծում եմ, որ հյուրերն անպայման գոլ կխփեն, բայց վստահ չեմ, որ կհաղթեն։ Ընկերական խաղերից պարզ դարձավ, որ թիմը շատ է գոլեր խփում և բաց թողնում։
Ընտրում եմ առաջին խաղակեսի գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 1․47 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: