«Պարի Նիժնի Նովգորոդ» – «Կրասնոդար»: Եգոր Տիտովի կանխատեսումը
Չէի կարծում, որ «Կրասնոդարը» 2 տուրից հետո կլինի վերջին տեղում։ Թվում էր, որ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում թիմն առավելագույն տրամադրվածությամբ կգործի՝ հաշվի առնելով նախորդ տարի եզրափակիչում կրած պարտությունը։ Բայց «Սպարտակի» հետ խաղը լավ չդասավորվեց, Էդուարդ Սպերցյանը կարմիր քարտ ստացավ։ Ի դեպ, նա չի մասնակցի այս խաղին։
«Դինամոյի» հետ պայքարեցին, բայց հանդիպման վերջնամասում գոլ բաց թողեցին՝ Արսեն Զախարյանի իրացրած տուգանայինից։ Հիմա «Կրասնոդարը» պետք է հաղթի, բայց դա անելը հեշտ չի լինելու։
«Պարի Նիժնի Նովգորոդը» տանը լավ է խաղում։ Թիմը կայուն խաղ է ցուցադրում, քիչ գոլեր է բաց թողնում։ Էդգար Սևիկյանը թիմի նոր առաջատարն է։ Կալինսկին էլ լավ է իրացնում տուգանայինները։ Վտանգավոր թիմ է, որը կարող է շատ առաջ գնալ գավաթի խաղարկությունում։
Այնուամենայնիվ, իմ կարծիքով՝ «Կրասնոդարն» այս խաղում ավելի մոտ կլինի հաղթանակին։ Տանտերերը չունեն այն կազմը, ինչ «Կրասնոդարը»։ Յուրանն էլ խոստացել է հանգստի հնարավորություն տալ առաջատարներին։ Ընտրում եմ «Կրասնոդարի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․50 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: