Պարագվայ — Բրազիլիա. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

04:45, 30 մրտ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ 2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Մետալիստի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչ և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ԱԱ 2018-ի որակավորման փուլի հարավամերիկյան գոտու Պարագվայ — Բրազիլիա հանդիպման վերաբերյալ, որը կկայանա այս գիշեր՝ Ասունսոնի «Դեֆենսորես դել Չակո մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղը գոլառատ կլինի:

Բրազիլիան Ուրուգվայի դեմ ձեռքից բաց թողեց հաղթանակը, բայց խաղն այնքան էլ դիտարժան չէր: Ես չսխալվեցի՝ խաղադրույք կատարելով արդյունավետ ոչ-ոքիի վրա: Ի՞նչ սպասել Բրազիլիայից Պարագվայի դեմ խաղում: Հյուրերի կազմում կբացակայի Նեյմարը, ով որակազրկված է: Երկու թիմերն էլ հավասար միավորներ ունեն են այս փուլում: Ե՛վ Պարագվայը, և՛ Բրազիլիան տանն ակհնհայտ ավելի ուժեղ են խաղում, քան դրսում: Բրազիլիան հավանաբար իրեն ավելի ուժեղ է համարում Պարագվայից, հետևաբար նույնիսկ առանց Նեյմարի կփորձի հաղթանակի հասնել: Պարագվայցիները հակագրոհների ժամանակ կսպասեն իրենց շանսին: Անուններով Բրազիլիայի պաշտպանությունը շատ լավ տեսք ունի, բայց խաղադաշտում նրանք թույլ են խաղում: Դա մենք տեսանք հենց Ուրուգվայի դեմ խաղում: Վերջերս հարավամերիկյան գոտու խաղերից շատերն են գոլառատ ստացվում, բոլորը փորձում են իրենց լավ դրսևորել հարձակման գծում: Ենթադրում եմ, որ այս խաղում էլ նման իրավիճակ կլինի: Խաղադրույք եմ կատարում «ՏՇ 2,5 գոլ» տարբերակի վրա:

Օրդինար: Հաղթած
ԱԱ 2018, որակավորման փուլ, հարավամերիկյան գոտի
04:45/30 մրտ
Պարագվայ - Բրազիլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ