Պարագվայ – Բրազիլիա։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

04:30, 11 սպտ 2024
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Պարագվայ – Բրազիլիա ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 8-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Պարագվայի հավաքականը ձախողել է Ամերիկայի գավաթի խաղարկությունը՝ պարտվելով բոլոր 3 խաղերում։ Դրանից հետո թիմում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Նախորդ խաղում Պարագվայի հավաքականը կարողացել է 0։0 հաշվով ոչ-ոքի գրանցել Ուրուգվայի հետ։

Այնքան էլ արագ խաղ չցուցադրող Ուրուգվայի դեմ Պարագվայը կարգապահ թիմի տպավորություն թողեց։ Պարագվայցիները գնդակին քիչ էին տիրում և երբեմն փորձում էին վտանգավոր հակագրոհներ անցկացնել։ Այդ ոճով Պարագվայը գործում է գրեթե բոլոր թոփ մրցակցիների հետ խաղերում։ Այս հանդիպումը ևս բացառություն չի լինի։

Բրազիլիայի հավաքականը նույնպես ձախողեց Ամերիկայի գավաթի խաղարկությունը, քանի որ դուրս մնաց քառորդ եզրափակիչից։ Նոր գլխավոր մարզչի հետ բրազիլացիները հիմնական ժամանակում դեռ պարտություն չեն կրել։ Կոպա Ամերիկայում երևում էր, որ թիմը խաղային առումով զիջում է Արգենտինային, Ուրուգվային և Կոլումբիային։

Ի դեպ, այս թիմերը հանդիպել են միմյանց Ամերիկայի գավաթի խաղարկությունում և Բրազիլիան հաղթել է 4։1 հաշվով։ Չեմ կարծում, որ այս խաղում խոշոր հաշիվ կգրանցվի։ Բրազիլիան կվերահսկի խաղը և կփորձի դրական արդյունքի հասնել։

Ընտրում եմ Բրազիլիայի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․94 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2026
04:30/11 սպտ
Պարագվայ – Բրազիլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ