Պարագվայ – Արգենտինա․ կանխատեսում

03:00, 08 հկտ 2021
ԱԱ-2022-ի հարավամերիկյան գոտու ընտրական փուլի 11-րդ տուրում Պարագվայի հավաքականը կընդունի Արգենտինայի թիմին։

Այս խաղում, բուքմեյքերները, ինչպես և սպասվում էր, ֆավորիտ են համարում Արգենտինային։ Հյուրերի հաղթանակը գնահատվում է 1․67, իսկ դաշտի տերերինը՝ 6․05 գործակցով։ Ոչ ոքին ստացել է 3․78 գործակիցը։

Արգենտինացիները բավականին լավ են հանդես գալիս, իսկ նրանցից լավ արդյունքներ գրանցել է միայն Բրազիլիայի հավաքականը՝ 8 խաղում 8 հաղթանակ։ Արգենտինան 8 խաղից հետո 5 հաղթանակ է տարել և 3 ոչ ոքի գրանցել։ Կնշեմ ևս մեկ փաստ։ Արգենտինան լավագույն պաշտպանությունն ունի Բրազիլիայից հետո։ Արգենտինացիները բաց են թողել 6, իսկ բրազիլացիները՝ 2 գոլ։

Պարագվայը դեռ կարող է 5-րդ տեղի համար պայքարել Կոլումբիայի հետ, որին այս պահին զիջում է 2 միավոր։ Սեփական հարկի տակ պարագվայցիները 5 խաղից հաղթել են միայն մեկում (Վենեսուելային՝ 2։1 հաշվով):

Պարագվայի և Արգենտինայի միջև վերջին 5 խաղերը գոլառատ չեն եղել։

Այս խաղի գոլերի տոտալը 2․5 քիչ խաղադրույքի համար սահմանվել է 1․68 գործակիցը, որը, իմ կարծիքով, բավականին լավ տարբերակ է։ Բայց այս խաղի համար կընտրեմ՝ Արգենտինան չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը, որի համար սահմանվել է 2․00 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
03:00/8 հկտ
Պարագվայ – Արգենտինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ