ՊԱՕԿ — «Այաքս». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը
Շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ կանխատեսումների համար բարդ զույգ է: Կարծում եմ, որ «Այաքսն» առաջին խաղում թերագնահատեց մրցակցին, և կարող է իրեն տուժած զգալ, քանի որ հույները կարողացան Ամստերդամում ոչ-ոքի խաղալ: Հույներին հիմա տանը 0:0 հաշիվն էլ է բավարարում: «Այաքսին» անպայման գոլ է պետք: Մյուս կողմից, այդ թիմն անխոցելի տեսք չունի: «Այաքսը» պատշպանությունում ունի փորձառու գերմանացի Հայկո Վեսթերման, ով առաջին խաղին հետևեց կողքից: Չեմ կարծում, որ նույնիսկ նրա կազմում հայտնվելը «Այաքսի» պաշտպանությունն ավելի հուսալի կդարձնի: Բոլոր հոլանդական ակումբները գրեթե նույն ոճով են խաղում: Նրանք լավ պաշտպաններ ու դարպասապահներ քիչ ունեն: Կարծում եմ՝ շատ գոլեր կլինեն: Այս հանդիպման համար լավագույն տարբերակը «երկուսն էլ կխփենն» է: Եթե խաղի ընթացքում հաշիվը 1:1 լինի, ապա 2 թիմերն էլ կփակվեն, կփորձեն հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ կամ նույնիսկ 11 մետրանոց հարվածաշար:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: